Ադամ Սենդլերն ասում է, որ կնոջ՝ Ջեքիի հանդեպ «կայծը» դեռևս ուժեղ է 22 տարվա ամուսնությունից հետո
Նոյեմբերի 11-ին Լոս Անջելեսի Եգիպտական թատրոնում իր նոր` «Ջեյ Քելլի» ֆիլմի պրեմիերայի ժամանակ People-ին տված բացառիկ հարցազրույցում 59-ամյա դերասան Ադամ Սենդլերն ասել է, որ ինքն ու իր կինը՝ Ջեքի Սենդլերը, շարունակում են գնահատել միասին ժամանակ անցկացնելու պարզ ուրախությունը։ «Մենք շատ մտերիմ ենք։ Մենք սիրում ենք խոսել, սիրում ենք ծիծաղել, սիրում ենք զվարճանալ, սիրում ենք մտորել և հոգ տանել մեր երեխաների մասին»,-ասել է Սենդլերը՝ անդրադառնալով իրենց դուստրերի՝ Սեդիի և Սանիի հետ տանը անցկացրած կյանքին։
Ադամը և Ջեքին առաջին անգամ հանդիպել են 1999 թվականին «Մեծ հայրիկ» ֆիլմի նկարահանման հրապարակում, որտեղ Ջեքին նկարահանվել է մատուցողուհու փոքր դերում։ Զույգն ամուսնացել է Մալիբուում՝ 2003 թվականի հունիսին։
Սենդլերը երբեք չի ամաչել նշել իրենց հարաբերությունները։ 2020 թվականին նա նշեց իրենց հանդիպման օրվա տարեդարձը՝ Instagram-ում արված սրտառուչ գրառմամբ. «22 տարի առաջ այսօր մենք խորը սիրով լցվեցինք։ Անհամբեր սպասում եմ հաջորդ 22-ին, երիտասարդ տիկին։ Սիրում եմ քեզ, իմ հավերժական կին»։
Երկու տասնամյակ անց զույգի կապը թվում է նույնքան ուժեղ և ուրախ, որքան միշտ։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)