Լեդի Ֆրեդերիկ Վինձոր. Թագավորական կյանքը «խոշտանգման մի տեսակ է», իսկ նրանց փառքը՝ «մաքուր դժոխք»
Բրիտանացի դերասանուհի Սոֆի Վինկելմանը, որն ավելի հայտնի է որպես Լեդի Ֆրեդերիկ Վինձոր, որը 2009 թվականին ամուսնացել է լորդ Ֆրեդերիկ Վինձորի հետ, կարծում է, որ թագավորական ընտանիքի անդամների կյանքը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում չափազանց դժվար է։ «Որքան շատ եմ ճանաչում թագավորական ընտանիքին, այնքան ավելի եմ հասկանում. նրանց կյանքը մաքուր դժոխք է, իսկ մշտական, ավելորդ փառքը՝ խոշտանգման մի տեսակ», - խոստովանել է 45-ամյա Սոֆին The Times-ին տված հարցազրույցում։
Սոֆին ընդգծել է, որ նման ուշադրության և ճնշման տակ ապրելը անառողջ է, բայց թագավորական ընտանիքը այլընտրանք չունի։ Սոֆին Եղիսաբեթ II թագուհու առաջին զարմիկի՝ Քենթի արքայազն Մայքլի քենին է, ինչը նրան կապում է թագավորական ընտանիքի հետ։ Նա հայտնվել է բազմաթիվ պաշտոնական միջոցառումների։ Սեպտեմբերին նա մասնակցեց Քենթի դքսուհի Քեթրինի հիշատակի արարողությանը։
Հարսանիքից հետո զույգը անմիջապես տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ Սոֆին հաջորդ օրը պետք է նոր աշխատանք սկսեր։ Չնայած դրան, նա նշում է, որ չի զղջում այդքան հայտնի ընտանիքում ամուսնանալու համար։ «Ընտանիքը միշտ չէ, որ կատարյալ է, բայց նրանք շատ քաղցր են։ Ես սիրում եմ նրանց բոլորին»։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)