Աբովյան քաղաքում սպանված 24-ամյա տղան ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռն է
Նոյեմբերի 10–ին, Աբովյան քաղաքում դանակահարության հետևանքով մահացած երիտասարդը՝ Սարգիս Զեյնալյանը ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռն է, գրում է Armlur.am–ը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում 2անձ հարձակվել էին 24ամյա Սարգիս Զեյնալյանի վրա դանակի հարվածներ հասցրել ,ինչի հետեւանքով նա սպանվել էր։ Նա Աբովյան քաղաքից էր, 24 տարեկան: Դանակահարությունը տեղի էր ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության – Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ։
Սպանված երիտասարդի հարազատներից մեկը՝ Գ. Զեյնալյանը, հրապարակային անդրադառնալով սպանությանը ասել էր.«Ամիսներ առաջ՝ Գինու փառատոնի օրը, Սարգիսը կանգնել էր իր հավատքի ու քրիստոնեական արժեհամակարգի կողքին։ Երբ ամբոխի մեջ մի քանի անձինք բացահայտորեն հայհոյել էին հավատացյալներին, Սարգիսը չէր լռել։ Այդ պահից նա դառնում է նրանց քենի թիրախը։ Նրանք ամիսներ շարունակ պահեցին այդ ատելությունը, սպասեցին հարմար պահին։ Եվ նոյեմբերի 10-ին՝ Հանրապետության փողոցում, նրան խփեցին մեջքից… որովհետև դեմից չէին համարձակվի։ Սարգիսին կարող էին միայն մեջքից խփել։ Նրա կյանքը խլեցին նրանք, ովքեր վախենում էին անգամ աչքերին նայել»։
Դատելով հարազատի հրապարակային գրառումից ամիսներ առաջ 24-ամյա Սարգիսի ու ենթադրյալ մարդասպան Աշոտ Սոխրաբյանցի միջեւ Գինու փառատոնին վեճ է եղել ու միջադեպը այնքան է խորացել ,որ ավարտը եղավ ճակատագրական։
Ենթադրյալ մարդասպանը 14 առաջ էլի մարդ է սպանել։ Մեզ հայտնի դարձավ,որ Աշոտ Սոխրաբյանցին 2011թվականին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ նրան ասել է թե աշխատանքի բերումով մեկնում է Գորիս քաղաք և տանը չի գիշերելու և 07-10-2011թ. ժամը 23-30-ի սահմաններում գնալով տուն բնակարանում հանդիպել է իր կնոջը և Արթուր Դովլաթյանին նրանց ուղղությամբ կրակել է ատրճանակով ապա ծալովի դանակով հարվածներ է հասցրել Ա.Դովլաթյանին և սպանել նրան։ Այս արարքի համար նա ազատազրկման է դատապարտվել 11տարով։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից