Անօրինական գործընթաց է. Արա Զոհրաբյանը Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության մասին
Ես գիտեմ, որ այլ հոգևորականների էլ են հրավիրել հարցաքննության, որպես վկա։ Այս գործը, եթե հիշում եք, Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցության հրապարակման հետ էր կապված, իբրև թե հարկադրաբար անձին ստիպել են, որ գնա հավաքների մասնակցի. Այդ հիմքով էր քրեական վարույթը գնում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, NEWS-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Հիմա եթե խտրական վերաբերմունք են համարում, օրինակ այդ հոգևորականների ներեկեղեցական հարցերը, ստացվում է՝ եկեղեցին խտրականության վայրը, որովհետև օրինակ, կնոջը չի թույլատրվում դառնալ քահանա կամ եպիսկոպոս։ Սուրբ հաղորդություն չի թույլատրվում ընդունել չմկրտված անձին։ Նույն այդ տրամաբանությամբ իրենք կարող են ասել՝ այ խտրական վերաբերմունք է։ Մենք կարծում ենք, որ սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին և բացահայտ անօրինական գործընթաց է»,–ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ խտրականության մասին է խոսքը այս գործի շրջանակներում, նա պատասխանեց. «Ենթադրում եմ, որ խտրական վերաբերմունք են համարել հոգևորականներին նկատմամբ կարգալույծ հռչակելու որոշումները։ Եթե այդ տրամաբանությամբ նայենք, վարչապետը բազմաթիվ որոշումներ է կայացնում, մարդկանց է ազատում աշխատանքից, դատական բազմաթիվ վեճեր կան, որ մարդիկ դատարաններ են դիմում, նշանակում է, դրանք բոլորը խտրականություն են»։
Փաստաբանը նկատեց, որ այդ հեռախոսային խոսակցության հրապարակելու մասով գաղտնությունը խախտելու հիմքով վարույթ չեն նախաձեռնել և այդ հարցը չեն քննարկել. «Առաջինը դա պետք է իրենց հետաքրքրեր, առավել ևս, երբ հոգևորականը հայտնում է, որ ապօրինի կերպով է այդ խոսակցությունը ձայնագրվել ու հրապարակվել։ Այս պայմաններում քննչական մարմինը պարտավոր էր այդ մասով վարույթ նախաձեռնել, որը չի արել։ Փոխարենը զբաղվել է այդ ձայնագրության մեջի բովանդակության մասով»։,–ասց Արա Զոհրաբյանը։
Նա տեղեկացրեց, որ այս երկու-երեք օրվա ընթացքում 9-10 հոգևորականներ պետք է գան որպես վկա ցուցմունք տան։


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը