Ֆլորենս Պյուն խոստովանել է, որ ռեժիսորները խնդրել են իրեն «բացարձակապես անպատշաճ բաներ» անել անկողնային տեսարաններում
Բրիտանացի դերասանուհի Ֆլորենս Պյուն խոսել է ինտիմ տեսարանների համակարգողների հետ աշխատելու իր փորձի մասին՝ նշելով, որ ոլորտում դեռևս կան ինչպես մասնագետներ, այնպես էլ այնպիսիք, որոնք միայն բարդացնում են գործընթացը։ «Ես ունեցել եմ մի քանի զարմանալի փորձառություններ ինտիմ հարաբերությունները համակարգողների հետ», - նշել է 29-ամյա աստղը The Louis Theroux Podcast-ում։ «Բայց կար մեկը, որը բացարձակապես սարսափելի էր»։
Առանց անուններ նշելու, Պյուն հիշել է մի դեպք, երբ համակարգողը «ամեն ինչ այնքան անհարմար և անբնական էր դարձրել, որ դա խանգարում էր աշխատանքին»։
«Նա պարզապես ուզում էր լինել նկարահանման հրապարակի մաս, բայց ոչ մեկին չէր օգնում։ Կարծում եմ՝ սա մասնագիտություն է, որը դեռևս որոնում է իր ֆորմատը», - նշել է դերասանուհին։
Դերասանուհին, որը նկարահանվել է «Մի անհանգստացիր», «Սիրելիս», «Օպենհայմեր» և «Մենք ապրում ենք ժամանակի մեջ» ֆիլմերում, ընդգծել է, որ ինքը նկարահանվել է բաց տեսարաններում ինչպես ինտիմ տեսարանները համակարգողների ի հայտ գալուց առաջ, այնպես էլ դրանից հետո։
«Ես վստահ եմ, ինձ հարմարավետ եմ զգում իմ մաշկի մեջ և միշտ գիտեմ, թե ինչպես փոխանցել իմ միտքը։ Բայց նույնիսկ այդ դեպքում, որոշակի պահերին հետ նայելով, հասկանում եմ, որ այն, ինչ ինձանից խնդրել էին անել, բացարձակապես անտեղի էր», - խոստովանել է Պյուգը։
Դերասանուհին ասել է, որ լավ համակարգողների հետ աշխատելը օգնել է իրեն այլ կերպ տեսնել ինտիմ տեսարանները.
«Հիմա ես հասկանում եմ, թե որքան կարևոր է դրանց մեջ փնտրել պատմությունը. ինչպիսի հարաբերություններ են դա, ինչպես են կերպարները շփվում միմյանց հետ, որքան ժամանակ են նրանք միասին։ Սա մի տեսակ պար է, որը օգնում է փոխանցել իմաստը, այլ ոչ թե պարզապես նկարահանել սեքսի տեսարանը»։
Պյուգը հավելել է, որ «հենց տաղանդավոր համակարգողների շնորհիվ էր», որ ինքը հասկացավ, թե որքան արդյունավետ կարող է լինել նրանց աշխատանքը.
«Կան լավ և վատ համակարգողներ։ Եվ միայն լավագույնների հետ աշխատելով՝ ես հասկացա, թե որքան կարող են նրանք բարելավել գործընթացը»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...