Գորդոն Ռեմզին հրաժարվել է փոխել իր ռեստորանի ճաշացանկը՝ քաշի կորստի ներարկումներ ընդունող հաճախորդների համար
59-ամյա հայտնի խոհարար և ռեստորանատեր Գորդոն Ռեմզին նոյեմբերի 9-ին The Sunday Times-ին ասել է, որ չի հարմարեցնի իր ռեստորանի ճաշացանկը քաշի կորստի դեղամիջոցներ, ինչպիսիք են Mounjaro-ն կամ Ozempic-ը, ընդունող հաճախորդների համար։ «Դա լրիվ անհեթեթություն է», - ասել է Ռեմզին։ «Չկա որևէ տարբերակ, որ մենք հարմարվենք Mounjaro ներարկմանը... Խնդիրն այն է, որ մարդիկ չափազանց շատ են ուտում»։ «Ոչ մի Ozempic համտեսի ճաշացանկ չկա, որպեսզի դուք 22:30-ին մի փոքր պակաս գեր զգաք»։
Ozempic (սեմագլուտիդ) և Mounjaro (տիրզեպատիդ) դեղամիջոցները սկզբնապես նախատեսված էին 2-րդ տիպի շաքարախտի բուժման և արյան մեջ շաքարի մակարդակի իջեցման համար, բայց դրանք նաև ճնշում են ախորժակը և դարձել են ժողովրդականություն վայելող քաշի կորստի համար։
Ռեմզին նաև խոսել է ռեստորանում հեռախոսներ օգտագործող հաճախորդների, հատկապես ազդեցիկ անձանց մասին։ «Այս թարթող լույսերը և գրառումները այն մասին, թե որքան համեղ է ուտելիքը...», - նշել է նա։ Նա հավելել է, որ նման վարքագիծը փչացնում է մյուս հյուրերի ճաշելու տրամադրությունը, հատկապես ԱՄՆ-ում, որտեղ, նրա կարծիքով, այս այցելուները ցուցադրում են ռեստորանային ամենավատ էթիկետը։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)