ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր
«United Parcel Services» (UPS) ընկերության MD-11 բեռնատար ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վթարի է ենթարկվել Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում։ Այն ուղևորվում էր Հոնոլուլու, հայտնում է BBC-ին։ Բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ, կա 11 վիրավոր, ասուլիսում հայտարարել է Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը։
«Առնվազն երեք մարդ զոհվել է։ Կարծում եմ՝ այդ թիվը կաճի։ Ով տեսել է վթարի կադրերը, գիտի, թե որքան սարսափելի էր այն», — ասել է Բեշիրը։ WLKY հեռուստակայանը ցուցադրել է վթարի ենթարկված ինքնաթիռի թռիչքի տեսանյութը։
Ռոյթերսի տվյալներով՝ հրդեհներ են բռնկվել նաև թռիչքուղուց ոչ հեռու գտնվող շենքերում։ Պայթյունի պահին ինքնաթիռը տեղափոխել է շուրջ 144 000 լիտր վառելիք։
Օդանավակայանից 8 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բոլոր բնակավայրերի բնակիչներին իշխանությունները հրահանգել են տանից դուրս չգալ։ «Կան բազմաթիվ վիրավորներ, հրդեհները չեն մարվել։ Տարածքում կան փակ ճանապարհներ. խնդրում ենք խուսափել միջադեպերից», — սոցիալական ցանցերում գրել է Լուիսվիլի քաղաքապետ Քրեյգ Գրինբերգը։
Լուիսվիլի օդանավակայանը ինքնաթիռի վթարից հետո փակվել է։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...