«Նախագահը դադարեցնում է ամերիկյան ֆինանսավորումը մինչև բարեփոխումների իրականացումը», - ասել է նա Breitbart News-ին տված հարցազրույցում։
Ըստ Ուոլթցի՝ ԱՄՆ-ի ճնշման ներքո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը համաձայնել է կրճատել համաշխարհային կազմակերպության բյուջեն 15%-ով, ինչը ենթադրում է անձնակազմի կրճատում 18%-ով և խաղաղապահների թվի կրճատում 25%-ով։ «Ես հավատում եմ, որ շատ առումներով մենք կփրկենք այն (ՄԱԿ-ը՝ TASS-ի նշում) ինքն իրենից և առաջ կտանենք բարեփոխումները», - հավելել է դիվանագետը։
ՄԱԿ-ը բյուջեի դեֆիցիտի է բախվել մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից անդամավճարները չվճարելու պատճառով, որոնք հետաձգում են մոտ 3 միլիարդ դոլարի փոխանցումը։ Այս հանգամանքը ստիպում է կազմակերպությանը կրճատել ծախսերը, սառեցնել աշխատակիցների հավաքագրումը և կրճատել մարդասիրական ծրագրերը, ներառյալ երեխաներին և փախստականներին օգնությունը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...