Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի Կոնդ․ փոքր քաղաք Երևանի սրտում Եթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին «Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի այսօր Մեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել Եվրոպան շարունակում է պայքարել ծայրահեղ շոգի դեմ Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պաշտոնական որոշմանը. Վասիլև Կառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում. Նիկոլ Փաշինյան Երևանում և Արմավիրի մարզում քամին ծառեր է տապալել Global Media Forum 2026․ լրագրության ապագան՝ ճնշումների եւ տեխնոլոգիաների խաչմերուկում ԵԱՏՄ-ն պիտի ասի` ինքը կա՞, թե՞ չկա. Նիկոլ Փաշինյան

Իջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվիԿոնդ․ փոքր քաղաք Երևանի սրտումԵթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի այսօրՄեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրելԵվրոպան շարունակում է պայքարել ծայրահեղ շոգի դեմՄոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պաշտոնական որոշմանը. ՎասիլևԿառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում. Նիկոլ ՓաշինյանԵրևանում և Արմավիրի մարզում քամին ծառեր է տապալել Global Media Forum 2026․ լրագրության ապագան՝ ճնշումների եւ տեխնոլոգիաների խաչմերուկումԵԱՏՄ-ն պիտի ասի` ինքը կա՞, թե՞ չկա. Նիկոլ ՓաշինյանՀայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել. ԱԳ նախարարՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. ՌյուտեԳեղարքունիքի մարզի երկու ջրանցքի վրա օրվա կարգավորիչ ջրամբարներ են կառուցվումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղԱմենաստվերայինը բջջային հեռախոսների շուկան է․ ՀՀ վարչապետը ռադիկալ լուծումների կարիք է տեսնումՓարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվիԿառավարությունը փոփոխություններ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրումԻրանի հետ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հունիսի 30-ին. ՌուբիոԱրարատ Միրզոյանը արձակուրդ կմեկնիՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստինԿուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել ԹրամփինԶելենսկու գործերը վատ չեն. ԹրամփՎենեսուելայում հզոր ստորգետնյա ցնցումները խլել են առնվազն 32 մարդու կյանքՔննարկվել են COP17-ի նախապատրաստական գործընթացում ռեսուրսների մոբիլիզացման ուղղությամբ ՀՀ նախագահության առաջնահերթություններըԳևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումինՔրեական ոստիկանների հետևողական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերքՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրելԿառավարության 2026 թվականի հունիսի 25-ի հերթական նիստըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստՀաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերըԳազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումԴատախազը Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնել է դատարանԱԷՄԳ-ի մասնագետները տեսչական ստուգումներ կկատարեն Իրանի միջուկային օբյեկտներում. ԳրոսիՔաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները հետևել են «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքինԲելառուսն անջատել է ԱԹՍ-ների վերահաղորդիչները․ ԶելենսկիԱվետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքըՄամդանիի քաղաքապետական հաղթանակը պատահական չէրՀունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշիՎենեսուելայում տեղի է ունեցել 7,2 եւ 7,5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժՇվեյցարիան հաղթեց Կանադային. երկուսն էլ փլեյ-օֆֆում են, այնտեղ են նաեւ Բրազիլիան, Մարոկկոն, Մեքսիկան եւ ՀԱՀ-ըԱՄՆ իշխանությունները քննարկում են Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հնարավորությունըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւԿրասնոդարի երկրամասում այրվում է Պոլտավայի նավթաբազանՈւրուգվայում ներկայացվել է «Ճանապարհ հարթող կանայք. բազմակողմանի համագործակցության և դիվանագիտության պատմություններ» գիրքը«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներԻնչ փաստաթղթեր են անհրաժեշտ մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար․ ԱՄՆ դեսպանությունը ցանկ է հրապարակել
Ոճ և դեմքեր

Երջանկությունը երկարացնում է կյանքը, բայց միայն որոշակի մակարդակից հետո. Frontiers

Երջանկությունն իսկապես կարող է երկարացնել կյանքը, բայց միայն որոշակի մակարդակից հետո։ Նման եզրակացության են հանգել Ռումինիայից գիտնականները։ Նրանց տվյալներով՝ սուբյեկտիվ բարեկեցության զգացողությունը սկսում է դրականորեն անդրադառնալ առողջության վրա, երբ մարդը Life Ladder երջանկության սանդղակով հասնում է առնվազն 2,7 միավորի։ Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Medicine գիտական հանդեսում։

«Մենք ցույց տվեցինք, որ սուբյեկտիվ բարեկեցությունը սկսում է գործել որպես հանրային առողջության գործոն միայն 2,7 միավորի շեմը հատելուց հետո,- նշել է հետազոտության ղեկավար պրոֆեսոր Յուլիա Յուգան։ -Դրանից հետո երջանկության յուրաքանչյուր լրացուցիչ 1%-ը կապված է ոչ վարակիչ հիվանդություններից մահացության մոտավորապես 0,43%-ով նվազման հետ»։

Նման հիվանդությունների թվում են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը, ասթման և շաքարախտը. դրանք մնում են համավարակների հետ առնչություն չունեցող մահվան հիմնական պատճառն աշխարհում։

Life Ladder սանդղակը չափում է սուբյեկտիվ երջանկությունը 0-10 միավորով, որտեղ 0-ն ներկայացնում է «հնարավոր ամենավատ կյանքը», իսկ 10-ը՝ «հնարավոր լավագույն կյանքը»։ 123 երկրների, որոնք ընդգրկվել են հետազոտության մեջ, միջին միավորը կազմել է 5,45  միավոր, նվազագույնը՝ 2,18 միավոր, իսկ առավելագույնը՝ 7,97 միավոր։

«2,7 արժեքն ավելի մոտ է ստորին սահմանին՝ «հազիվ հաղթահարելի» մակարդակին։ Սակայն նույնիսկ այդ մակարդակից բարձր երջանկության աճը սկսում է անդրադառնալ առողջության վրա»,- պարզաբանել է Յուգան։

Երկրները, որտեղ մարդիկ իրենց կյանքը վերոնշյալ շեմից բարձր են գնահատում, որպես կանոն աչքի են ընկնում առողջապահական նպատակներով ավելի բարձր ծախսերով, ունեն ավելի կայուն սոցիալական ինստիտուտներ և անհավասարության ավելի ցածր մակարդակ։ Հետազոտողները նշում են, որ այնպիսի գործոններ, ինչպիսիք են օդի որակը, ճարպակալման կանխարգելումը և ալկոհոլի սահմանափակումը, անմիջականորեն նպաստում են երջանկության աճին և, հետևաբար, մահացության ցածր մակարդակին։

Գիտնականներն ընդգծում են, որ երջանկությունը կարելի է դիտարկել ոչ միայն որպես անձնական զգացողություն, այլև որպես հանրային առողջապահության չափելի ռեսուրս։

«Բարեկեցության շեմի սահմանումը կօգնի ավելի ճշգրիտ առողջապահական և սոցիալական քաղաքականության ռազմավարություններ մշակել,- ընդգծում է պրոֆեսոր Յուգան։ -Երջանկությունն ավելին է, քան սոսկ հույզ։ Երջանկությունը գործիք է, որի օգնությամբ հասարակությունը կարող է ավելի առողջ դառնալ»։