Ալեքսանդր Մասլյակովին մեղադրել են կոռուպցիայի մեջ ու զրկել «Планета КВН»-ի ղեկավարի պաշտոնից
Ալեքսանդր Մասլյակովին մեղադրել են կոռուպցիայի մեջ ու զրկել «Планета КВН» ընկերության ղեկավարի պաշտոնից, գրում է ռուսական «Дни» կայքը ՝ վկայակոչելով Transparency International-ը։
Հետաքննությամբ պարզել է, որ Մասլյակովը կոպտորեն խախտել է օրենքը՝ համատեղելով երիտասարդական կենտրոնի (պետական ձեռնարկություն) ղեկավարի պաշտոնը կոմերցիոն ձեռնարկության ղեկավարի պաշտոնի հետ։ Դա տեղի է ունեցել դեռ 2014-ին, երբ «Планета КВН»-ն ու «АМиК» ստեղծագործական միությունը 2014-ին բացել են «Дом КВН» համատեղ ԲԲԸ։
2011-ին Վլադիմիր Պուտինը КВН-ին նվիրել է տարածք՝ «Հավանա» կինոթատրոնի շենքը։ Այն փոխանցել են «Московский молодежный центр «Планета КВН»» պետական ունիտար ձեռնարկությանը, որի տնօրենն է դարձել Ալեքսանդր Մասլյակովը։ Բացի դրանից, նա մնացել է «АМиК» ընկերության հիմնադիր, որին պատկանում են КВН-ի նկատմամբ բոլոր իրավունքները, նաեւ դարձել է անհատ ձեռներեց։

Գրանցելով «Дом КВН» ԲԲԸ նոր ընկերությունը՝ Մասլյակով ավագն ու կրտսերը պետությունից ստացած շենքն են գրանցել որպես կանոնադրական կապիտալ։
«Այս սխեման, որը շարունակվել է 5-6 տարի, հանգեցրել է նրան, որ ավելի քան մեկ միլիարդ արժողության շենքը, չհաշված հողատարածքը, որը գտնվում է այդ շենքի տակ, փաստացի հայտնվել են մասնավոր ընկերության ձեռքին, որը Մասլյակովների ընտանիքին է պատկանում»,- հայտնել է Transparency International կազմակերպության մամուլի քարտուղար Արտեմ Եֆիմովը։
Ընկերությունն այդ ամենի մասին տեղեկացրել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Մասլյակովը համարվում է Ռուսաստանի ամենհարուստ հեռուստահաղորդավարներից մեկը․ տարածաշրջանային կամ կենտրոնական լիգայում յուրաքանչյուր ելույթի համար (բացառությամբ՝ հեռուստատեսային ելույթների) յուրաքանչյուր թիմը պետք է վճարի մինչեւ 20 հազար ռուբլի՝ կախված խաղի մակարդակից։ Բացի դրանից, թիմերը պարտավոր են փոխանցել իրենց բոլոր հյուրախաղային ելույթների ու կորպորատիվ ելույթների հոնորարների 10-20 տոկոսը։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...