Լուկաշենկոն դիմել է Փաշինյանին. Նիկոլ Վովաևիչ, եթե պետք լինի, դիմեք
Մոսկվայում կայացած «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումում իր ելույթի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց բոլոր գործընկեր երկրներում ատոմակայանների կառուցմանը նպաստելու իր պատրաստակամության մասին։
Այս կապակցությամբ նա նախ շնորհակալություն հայտնեց իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։
«Եվ ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, շնորհակալություն ձեր գիտության համար, շնորհակալություն մեր երկիրը իսկապես միջուկային պետություն դարձնելու, գաղտնիքներ չխնայելու, միջազգային իրավունքն ու սկզբունքները պահպանելու համար, և մենք պատրաստ ենք շարունակել գործել ոչ միայն Բելառուսում, այլև միջազգային մակարդակով՝ օգնելով կայանների կառուցմանը։ Մենք արդեն կարող ենք ամեն ինչ անել», - ասաց Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահի խոսքով՝ նախագիծը պատրաստ է իրականացման բոլոր գործընկեր երկրներում, «և նրանց, ովքեր դեռ մտածում են, թե որ կայանն են կառուցելու»։
«Մենք պատրաստ ենք մասնակցել։ Ես արդեն կարող եմ ասել, որ ռուսների հետ միասին մենք երաշխավորում ենք որակը։ Այո՛, Նիկոլ Վովաևիչ, եթե ձեզ ինչ-որ բան պետք է, խնդրում եմ կապվեք մեզ հետ։ Եթե նախագահը հաստատի, մենք պատրաստ ենք սկսել», - ասաց Լուկաշենկոն՝ դիմելով Հայաստանի վարչապետին։


















































Լուկաշենկոն զգուշացրել է Հայաստանին «չհետևել Ուկրաինայի օրինակին»
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի բացակայությունը
Լուկաշենկո. Բելառուսն ու Ռուսաստանը պատրաստ են առաջիկա համատեղ զորավարժություններին
Լուկաշենկո. Եթե Բայդենը վերընտրվեր, աշխարհը կգնար դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց