Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան Մերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը» ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր Հուսիկ Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով «Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համար Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը Ծանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվի Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծ Ձերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկը Դավիթ Սահակյանին կառավարությունը տարկետում տրամադրեց Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա. տեսանյութ

Փաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերովԵրևանում կինը դանակահարել է ամուսնունԱրցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան ՕսկանյանՄերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր ՀուսիկԲագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելՏարոն Մարգարյանը կգործուղվի ՄոսկվաՍի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալԲունդեսթագի պատգամավորները կրկին իրենց թույլ են տվել ավելի հաճախ թռչել բիզնես դասով․ BildԲաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ԱմիրբեկովՎեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ ԴանիելյանԶախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունների պատճառով«Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համարԶախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումըՆալբանդյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄասկը Բրիտանիան ոստիկանական պետություն է անվանելՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանինՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձելԶեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը․ հանձնաժողովի նախագահՊոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան ՀարությունյանըՀավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր ՆշանԻնդոնեզիայում ջրհեղեղի հասցրած վնասը կարող է գերազանցել 4 միլիարդ դոլարը․ The Jakarta PostՔլոե Քարդաշյանը խոստովանել է, որ տարիներ շարունակ լույսերը միացված է քնել «ուրվականի» հետ հանդիպումից հետոH&M-ը և Ստելլա ՄաքՔարթնին վերադառնում են. 2000-ականների փայլ և կայուն շքեղությունJG. Կողակցի կորուստը վթարի պատճառով մեծացնում է մահվան ռիսկըՋազային գալա համերգով ամփոփվել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըՌուսաստանում սկսել են արգելափակել տեսազանգերի ևս մեկ ծառայություն՝ FaceTime–ըԱԱԾ–ականները չեն խոսել ինձ հետ Վեհափառի անունը չտալու հարցով. այլ հարցով են եկել. Տեր ՌուբենԱԱԾ–ից խնդրել են, որ պատարագին Վեհափառի անունը չտամ, մերժել եմ. Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր ՌուբենԾանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվիԲրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակելՓաշինյանը կարծում է, որ արտասահմանյան հետախուզական ծառայությունները կարող են օգտվել կաթողիկոսի «խոցելիությունից»Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծՁերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկըԹուրքիան միջոցներ է ձեռնարկում Սև ծովում սպառնալիքներին դիմակայելու համարԴավիթ Սահակյանին կառավարությունը տարկետում տրամադրեցԱնհետ կորած 61-ամյա տղամարդը հայտնաբերվեցՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա. տեսանյութԿիևի պահանջները նման են անհատակ փոսի․ ՍիյարտոԹուրքիան մեկ տարով երկարաձգել է ռուսական գազի գնման պայմանագրերըԿամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025-ին նախատեսված միջոցները կավելանան շուրջ 2,16 մլրդ դրամովՊուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ հանդիպումը անվանել է օգտակար. նա ասել է, որ ՌԴ-ն չի ցանկանում վերադառնալ G8«Ռեալի» 2 խաղացող վնասվածք է ստացելՇահարկեցին, թե կենսաթոշակային տարիքի փոփոխություն եմ նախապատրաստում. Նման բան չկա. ՓաշինյանՊուտինը հայտարարել է, որ «ամեն դեպքում» կգրավի ԴոնբասըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 3-ից 4-ըՁևավորվում է արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմՆիկոլ Փաշինյանը հաստատել է Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը՝ կանանց հետ ու կանանց համար․ ամփոփվում են հետազոտության արդյունքները
Թոփ-լուրեր

ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը՝ միջազգային սկանդալի կենտրոնում

 
Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը (Arab Organization for Human Rights, AOHR) բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ընդդեմ Հայաստանի քաղաքացի Դավիթ Փափազյանի: Այս մասին հայտնել է middleesteye.net-ը: Գրում է «Հետք»-ը:

Իրավապաշտպան կազմակերպությունը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին կոչ է արել անհապաղ հետաքննություն սկսել Փափազյանի նկատմամբ, որը, ըստ առկա տեղեկությունների, Գազայի մարդասիրական հիմնադրամի (Gaza Humanitarian Foundation, GHF) խորհրդի նախագահն է:

Middleeasteye.net-ի լրագրողը նշել է, որ տեսել է մի շարք նամակներ, որոնց մեջ AOHR-ը գրել է, թե կան «հավաստի ապացույցներ եւ փաստաթղթեր» առ այն, որ Դավիթ Փափազյանը «կարող է ներգրավված լինել կամ նպաստել է Գազայի հատվածում այնպիսի գործողությունների, որոնք համարժեք են ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների»:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հովանավորվող GHF-ը լայնորեն քննադատվել է Իսրայելի կողմից պաշարված Գազայի հատվածում սննդի բաշխման ռազմականացված մեխանիզմ կիրառելու պատճառով, իսկ այնպիսի բարեգործական կազմակերպությունները, ինչպիսին է «Բժիշկներ առանց սահմանների»-ն, GHF-ին մեղադրել են «սովն ու անմարդկայնությունը» ինստիտուցիոնալ դարձնելու մեջ: Լրատվամիջոցը նաեւ փոխանցում է, որ GHF-ի մատակարարման կետերում սնունդ ստանալիս, օգնություն ստանալու հերթում գտնվելիս կամ GHF-ի կենտրոններ գնալիս առնվազն 1.800 պաղեստինցի է սպանվել եւ ավելի քան 13.500-ը վիրավորվել:

Միաժամանակ middleeasteye.net-ը նկատում է, որ GHF-ը մի քանի անգամ հերքել է, թե իր կետերում որեւէ մեկը սպանվել է, եւ նշել, թե օգնություն փնտրող սպանված անձանց մասին ՄԱԿ-ի քանակական տվյալները «կեղծ են եւ մոլորեցնող»:

«Այս զոհերը լուրջ մտահոգություններ են առաջացնում GHF-ի գործունեության շրջանակի վերաբերյալ եւ առ այն, որ դրա ղեկավարությունը հնարավոր է մեղսակից է միջազգային իրավունքով հանցագործություն համարվող գործողությունների նպաստմանը եւ կատարմանը»,- ասվում է ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրության մեջ:

Նամակում նաեւ նշվում է, որ GHF-ը գրանցված է թե՛ ԱՄՆ Դելավեր նահանգում, թե՛ Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում: Հղում անելով ամերիկյան CBS News-ին՝ նամակում հիշեցվում է, որ, շվեյցարական GHF-ի հիմնադիր փաստաթղթերի համաձայն, դրա ղեկավարները 3 անձինք են՝ Դավիթ Փափազյանը (David Papazian)՝ Հայաստանից, որը, սակայն, ապրում է Մեծ Բրիտանիայում, Լոիկ Սեմուել Մարսել Հենդերսոնը (Loik Samuel Marcel Henderson)՝ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքից, եւ Դեւիդ Կոլերը (David Kohler)՝ Շվեյցարիայից:

AOHR-ը նշել է, որ Փափազյանը շվեյցարական GHF-ի խորհրդի նախագահն է, ինչպես նաեւ ԱՄՆ-ում գրանցված կազմակերպության հիմնադիր խորհրդի անդամ: Ըստ բրիտանական իրավապաշտպան կազմակերպության՝ նման կրկնակի կառուցվածքը հանդիսանում է «ադմինիստրատիվ քողարկման եւ խարդախության կանխամտածված սխեմայի» մաս, որի նպատակը որոշումների ընդունման գործընթացը եւ ֆինանսավորման աղբյուրները թաքցնելն է:

Middle East Eye-ը հիշեցնում է, որ 43-ամյա Դավիթ Փափազյանը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (առավել հայտնի է որպես ԱՆԻՖ) տնօրենն է եղել 2019-2024 թթ., եւ մի շարք խոշոր գործարքներ է իրականացրել, այդ թվում՝ ԱՄԷ-ի էներգետիկ գիգանտ «Մասդար» ընկերության հետ (խոսքը վերջինիս եւ ԱՆԻՖ-ի ստեղծած «Մասդար Հայաստան 1» ՓԲԸ-ի մասին է, որն Արագածոտնի մարզում պետք է կառուցի «Այգ-1» ֆոտովոլտային կայանը):

Լրատվամիջոցը նշում է, որ չնայած AOHR-ի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բողոքում հայ-արաբական այս գործարքի մասով որեւէ անօրինական արարք չի հիշատակվում, այդուհանդերձ, Փափազյանի միջազգային բիզնես կապերը, մասնավորապես՝ ԱՄԷ-ում, արտացոլում են նրա ազդեցությունը GHF-ի ղեկավարության վրա, ինչպես նաեւ այն հարաբերությունները, որոնք նա հավանաբար հաստատել է Աբու Դաբիում, որը վերջին տարիներին դարձել է Իսրայելի կարեւոր դաշնակիցը:

Middle East Eye-ը հիշեցնում է նաեւ, որ ԱՆԻՖ-ը գրասենյակ էր բացել Աբու Դաբիում (մասնաճյուղեր կային նաեւ Մոսկվայում ու Փարիզում): Մյուս կողմից՝ Փափազյանը հայ-արաբական «Ֆլայ Արնա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահն էր: Լրատվամիջոցը նկատում է, որ Փափազյանն ԱՆԻՖ-ի տնօրենի պաշտոնից ազատվել է 2024-ի հունվարին՝ ֆոնդը վատ կառավարելու հիմնավորմամբ, իսկ հետո մեջբերում է վարչապետ Փաշինյանի կողմից 2025-ի հունվարին ԱՆԻՖ-ի գործունեությանը տրված գնահատականները՝ «ձախողում» եւ «խայտառակություն»:

Իրավապաշտպան AOHR-ը պնդում է, որ Փափազյանը GHF-ում զբաղեցրած իր պաշտոնով «առանցքային դեր է խաղացել օպերատիվ օգնության տրամադրման մոդելի մշակման, հաստատման եւ իրականացման վերահսկման գործում, ինչը հանգեցրել է զանգվածային վնասի քաղաքացիական բնակչության շրջանում»:

Կազմակերպությունը նաեւ նշում է, որ GHF-ը հիմնադրվել է «իսրայելական կառավարության կողմից սահմանված՝ պատերազմի ռազմավարական նպատակներին ծառայելու համար»՝ փոխարինելով ՄԱԿ-ի հումանիտար գործակալություններին եւ խաթարելով նրանց գործունեությունը: «Գազայում պատերազմի վաղ փուլերից օկուպացիոն ուժն (Իսրայելը) սկսել է դեմոնացնել մարդասիրական օգնության ջանքերը… Պարզ է դարձել, որ հիմնական նպատակը հումանիտար անկախ գործողությունների խափանումն էր»,- ասում է AOHR-ը:

Վերջինս ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում նշել է, որ Դավիթ Փափազյանը «ամբողջովին տեղյակ» է եղել այն զեկույցներից, որոնցում ՄԱԿ-ի մարմիններն արձանագրել են ցեղասպանական գործողություններ, ներառյալ՝ սովն իբրեւ զենք օգտագործելը, սակայն գործել է՝ «կեղտոտ ֆինանսական շահ հետապնդելով»:

Middle East Eye-ը հիշեցրել է հուլիսի 3-ին Associated Press-ի հրապարակած հետաքննությունն այն մասին, որ GHF-ի համար աշխատող ամերիկացի վարձկանները սնունդ փնտրող պաղեստինցիների դեմ կիրառել են մարտական փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ ու պղպեղի սփրեյ: AP-ն հղում էր արել ականատեսներին, տեսանյութերին ու վարձկանների վկայություններին, որոնք GHF-ի գործունեությունը նկարագրել էին որպես «վտանգավոր չվերահսկվող» եւ «վատ վերապատրաստված ու անպատժելիորեն գործող պահապաններով» կազմավորված:

Իսկ վերջերս ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի պայմանագրային Էնթոնի Ագիլարը (Anthony Aguilar), որն աշխատել է GHF-ի մատակարարման կետում, դարձել է ազդարար եւ հայտնել, որ իսրայելական ուժերը պատրաստված էին երեխաների վրա կրակելու համար, եւ ինքը ականատես է եղել, թե ինչպես են իսրայելցի զինվորներն ու ԱՄՆ զինվորական վարձկանները կրակում անզեն պաղեստինցի քաղաքացիական անձանց վրա:

AOHR-ը գլխավոր դատախազ Վարդապետյանին հայտնել է, որ Փափազյանի ՀՀ քաղաքացիությունը նրան դարձնում է ընդդատյա Հայաստանի դատարաններին՝ արտերկրում կատարած հանցագործությունների համար: Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցրել է Հայաստանի ստանձնած պարտավորությունները Ժնեւի կոնվենցիաների, Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիայի, ինչպես նաեւ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի մասով, որը Հայաստանը վավերացրել է 2023-ի հոկտեմբերին:

«Պարոն Փափազյանի վարքագիծը… համապատասխանում է հանցակցության չափանիշներին եւ նրան դարձնում է քրեական առումով պատասխանատու ՀՀ օրենսդրության եւ միջազգային քրեական իրավունքի ներքո»,- նշված է AOHR-ի նամակում: Ըստ այդմ՝ միջազգային քրեական իրավունքը «սահմանում է անհատական պատասխանատվություն ոչ միայն անմիջական կատարողների, այլեւ նրանց համար, ովքեր պլանավորում, դրդում, նպաստում կամ այլ կերպ հնարավոր են դարձնում նման հանցագործությունների կատարումը»:

Բրիտանական իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է նաեւ ապացույցներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի զեկույցներ, ներքին գրագրություն եւ ֆինանսական փաստաթղթեր: Ըստ Middle East Eye-ի՝ AOHR-ը ցանկանում է, որ ուսումնասիրվեն GHF-ում Փափազյանի դերին առնչվող բոլոր նյութերը, եւ եթե բավարար ապացույցներ ձեռք բերվեն, ձեռնարկվեն իրավական գործողություններ:

«Դավիթ Փափազյանի նկատմամբ քրեական հետապնդումը ի ցույց կդնի Հայաստանի հանձնառությունը արդարադատությանն ու միջազգային իրավական կարգին»,- ասվում է Աննա Վարդապետյանին ուղղված նամակում՝ հավելելով, որ նրան պատասխանատվության ենթարկելը կվերահաստատի զանգվածային վայրագությունների անպատժելիությունը կանխելու ՀՀ-ի պարտավորությունը:

Middle East Eye-ը հոդվածը հրապարակելիս (օգոստոսի 14) ՀՀ գլխավոր դատախազությունից եւ GHF-ից հարցման պատասխան դեռ չէր ստացել, իսկ Դ. Փափազյանը հրաժարվել է մեկնաբանություն տալ:

Նկատենք, որ օգոստոսի 15-ին Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Դավիթ Փափազյանի նկատմամբ, սակայն այն առնչվում է ոչ թե GHF-ում նրա գործունեությանը, այլ ԱՆԻՖ-ին, ավելի կոնկրետ՝ վերջինիս ենթակա ֆոնդի եւ «Սի Էֆ Դաբլյու» (CFW) ՓԲԸ-ի գործարքին:

Հիշեցնենք, որ 2023 թ. CFW-ն ավելի քան 1,5 մլրդ դրամ ներդրում է ստացել ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդից, ինչի դիմաց ֆոնդը դարձել է CFW-ի 49 տոկոսի բաժնետեր: Դատախազությունը հետապնդում է հարուցել այս ֆոնդի կառավարիչ ընկերության («Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ) 2020-2024 թթ. տնօրեն Բելլա Մանուկյանի եւ CFW-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի նկատմամբ:

Դ. Փափազյանը մեղադրվում է միանգամից 3 քրեական հոդվածով՝ փաստաթղթերի, դրոշմների, կնիքների, ձեւաթղթերի կեղծում կամ կեղծ փաստաթղթերի, դրոշմների, կնիքների, ձեւաթղթերի իրացում, պատրաստում կամ օգտագործում, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, ինչպես նաեւ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցության չարաշահում, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: