Ֆրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը
Ֆրանսիան ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունը և միացել է կողմերին ուղղված կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։
«ԱՄՆ-ի մասնակցությամբ ձեռք բերված արդյունքները նշանավորում են վճռական առաջընթացի քայլ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումն ու վավերացումը կավարտի այս գործընթացը։ Այս համատեքստում Ֆրանսիան աջակցում է կողմերի համատեղ կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման գործընթացը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացումը և սահմանների վերաբացումը՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ինչպես նաև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով ամրագրված սկզբունքների պահպանմամբ, պետք է հնարավորություն տա Հարավային Կովկասին վերածվելու խաղաղության և բարեկեցության գոտու՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների։ Իր եվրոպացի գործընկերների հետ Ֆրանսիան շարունակելու է ակտիվորեն նպաստել այդ նպատակին, մասնավորապես՝ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում», - նշվում է հայտարարությունում։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ