Ջենիֆեր Լոպեսին Ստամբուլում թույլ չեն տվել մտնել Chanel-ի խանութ
Համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը Ստամբուլում անսպասելի իրավիճակի է բախվել. համերգից առաջ գնումներ կատարելիս նրան թույլ չեն տվել մտնել Chanel-ի խանութ՝ հեղինակավոր Istinye Park առևտրի կենտրոնում: Անվտանգության աշխատակիցը երգչուհուն ասել է. «Կներեք, մենք լիքն ենք, չեմ կարող ձեզ ներս թողնել»: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա, իբր, չի ճանաչել համաշխարհային աստղին, քանի որ վերջինն արևային ակնոցով էր և առանց դիմահարդարման:
Լոպեսը, չնայած իր կարգավիճակին և ճանաչվածությանը, հանգիստ պատասխանել է. «Լավ, խնդիր չկա», և շարունակել է շրջել այլ խանութներով: Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ աստղը երեք ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսել Celine և Beymen խանութներում:
Ավելի ուշ Chanel-ի աշխատակիցները նրան հրավիրել են ներս, բայց Ջեյ Լոն հրաժարվել է:
Այսօր երեկոյան Ջենիֆերը ելույթ կունենա Yenikapi Festival Park-ում՝ «Up All Night: Live in 2025» համաշխարհային շրջագայության շրջանակներում: Հատուկ շոուի համար կառուցվել է 72 մետր երկարությամբ բեմական կառույց, որը խորհրդանշում է Ստամբուլի յոթ բլուրները:
Լոպեսի հետ պատահած միջադեպը շատերին հիշեցրել է «Սիրունիկը» ֆիլմի պաշտամունքային տեսարանը, որտեղ Ջուլիա Ռոբերթսի կերպարին դուրս են հանում Ռոդեո Դրայվի խանութից։ Սակայն նա ավելի ուշ վերադարձավ և արտաբերեց հայտնի արտահայտությունը. «Դուք աշխատում եք տոկոսով։ Դուք մեծ սխալ եք թույլ տալիս։ Մեծ սխալ»։
Նմանատիպ իրավիճակ տեղի էր ունեցել նաև հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ։ 2013 թվականին Ցյուրիխում վաճառողը հրաժարվել էր նրան ցույց տալ 38,000 դոլար արժողությամբ Tom Ford պայուսակը՝ ասելով, որ այն չափազանց թանկ է իր համար։ Օփրան հեռացել էր, իսկ ավելի ուշ հարցազրույցում խոսել դրա մասին՝ առաջացնելով սկանդալ։
Ավելին, 2005 թվականին նրան թույլ չեն տվել մտնել Փարիզի Hermès խանութ։ Պաշտոնապես պատճառը «միջոցառմանը նախապատրաստվելն» էր, բայց հետո առաջացել են նաև խտրականության կասկածներ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին