Երեկ ԱԺ ում անհայտ ծագման մի պատգամավոր (ծագումնաբանությունը հայրական կողմից նույնիսկ իրեն է անհայտ) քպականին հատուկ տեխնոլոգիայով փորձում էր մանիպուլացնել իրականությունը և խաղալով մեր քաղաքացիների նուրբ զգայարանների հետ, ներկայացնում էր, թե իբրև ՀԵՑ-ը վաճառվել է 2002թ. 12 միլիոն դոլարով, ու ավելացնում, որ դա շատ ցածր գին է:
Նման մարդուն իհարկե ասելիքը քիչ է, քանի որ նա այդ ասելիքը երկնել էր, ոչ թե տգիտության արդյունքում, այլ գիտակցված մանիպուլացնելու հասարակությանը, ինչը պարզ լկտիություն է:
Այս ելույթով նա թիրախավորում էր ոչ թե ՀԵՑ-ը, այլ Նախագահ Քոչարյանին, շեշտադրելով գործարքի «մատչելիությունը»:
Մեր քաղաքացիներին ստից պաշտպանելու համար կբերեմ 3 օրինակ.
1. Երևանում՝ մեր թաղում, 2002թվականին սեփական տունը 300քմ հողի հետ արժեր 3-4 հազար դոլար, հիմա նույն տունը արժի 70-80 հազար դոլար:
2. Պանիրը 2002-ին մոտ 4-5 հարյուր դրամ էր, հիմա 3000:
3. 2002 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները 261 մլրդ դրամ էին, քիչ պետական պարտքով, հիմա մոտ 3 տրիլիոն:
ԵՒ որպես վերջաբան, այդ ժամանակ էլեկտրաէներգիան մեր քաղաքացիներին վաճառվում էր մոտ 9 դրամ, իսկ հիմա մոտ 50:
Լրացում. 12 միլիոն դոլար վաճառքի ժամանակ ՀԵՑ-ն ունեցել է 28 միլիոն դոլար պարտք, որը գնորդն է պարտավորվել և վճարել, հետևաբար գործարքի փաստացի գինը եղել է 40 միլիոն դոլար…


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը