Վեհարանի վրա հարձակումը մեր ազգի ամոթն է. Փաշինյանին կոչ եմ անում սփաթվել. Գեղամ Նազարյան
Անդրադառնալով իրավապահ և դատական համակարգի ներկայացուցիչներին՝ նրանց Նազարյանն հհորդորեց «յոթ անգամ մտածել, նոր որոշում կայացնել»։
«Ցանկացած մարդ Աստծուն է պատասխանատու իր որոշումների համար, առաջ այնպես որ իշխանությունը ինչ հրահանգ է տալիս՝ կապ չունի մարդն է որոշում կայացնում։ Ես չեմ հավատում, որ ճնշում են գործադրում, ի վերջո, կարելի է դիմում գրել՝ գործից դուրս գալ, եթե ինքը գտնում է, որ ակնհայտ ապօրինի հրահանգ են իրեն տվել։
Այդ բանը՝ թե ընտանիք են պահում, տուն են պահում, երեխա են պահում՝ այս ձևակերպումները մեր հասարակությունից պետք է վերանա»։
Նա նաև Վեհարանի վրա հրձակում բնութագրեց որպես մեր ազգի ամոթ։ «Սա մեր ազգի ամոթն է, մենք պետք է մի հատ մեզ թափ տանք ու հասկանանք, այս ինչ բարոյահոգեբանական վիճակում ենք։ Ես մեկնաբանություն չունեմ, կուզեի որ սա երազ լիներ և չտեսնեի, որ այսպիսի բան կարա լինի, երբ ուժային կառույցի համազգեստով մարդիկ վճռական քայլերով առաջ են գնում, փառք Աստծո՝ ինչ-որ մի պահի հետ քաշվեցին և մենք առավել մեծ խայտառակությունից խուսափեցինք։ Չնայած դա արդեն ամոթ է մեր ազգի համար»։
Նա ընդգծեց, որ մարդիկ են ձերբակալված, կալանավորված, որոնք այն մարդիկ չեն, որ հանրության համար վտանգ կարող են ներկայացնել։
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը Կաթողիկոսին վեհարանից հեռացնելու մասին են շարունակաբար խոսում՝ նա նշեց, որ այդ հարցը չի մեկնաբանում։ «Բոլորին կոչ եմ անում սափվել ու հետ կանգնել էդ թեմաներից»։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ