«Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ սահմանապահները չեն թողել որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի․ փաստաբան
«Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ սահմանապահները չեն թողել որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի՝ պատճառաբանելով, թե իբր Արմեն Չարչյանի ելքը փակ է, այն դեպքում երբ դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ։ Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Դեռևս հունիսի 23-ին ոստիկանությունից մեզ հավաստիացրել էին, որ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացված է։ Սա ուղղակի իրավական նիհիլիզմ է։ ՀՀ Ներքին գործերի նախարարությունից պահանջում եմ նշվածի վերաբերյալ գրավոր պարզաբանում Արմեն Չարչյանը պետք է մեկներ Մադրիդ որտեղ վերջինս մասնակցելու էր Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսին, ընդ որում՝ Արմեն Չարչյանը հաշդիսանալով ադմինիստրատիվ խորհրդի անդամ այդ համագումարին պետք է հանդես գար ելույթով։ Սակայն մինչ այս պահը հարցը դեռ լուծում չի ստացել։ Սա լուրջ հարված է ՀՀ-ի հեղինակությանը։ Լավ ինչքան կարելի է…»,-գրել է փաստաբանը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ