«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի շրջանակներում կայացած քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նրա խոսքով՝ օրակարգում առանցքային հարցերից է Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ամբողջական իրականացումն ու դրա ներուժի լիարժեք օգտագործումը։
Մարագոսը հիշեցրել է, որ տարիներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ համաձայնագիրը բնութագրել էր որպես բարեփոխումների հստակ ծրագիր, որը ակտիվորեն կյանքի է կոչվում կառավարության կողմից։
ԵՄ դեսպանը նշել է, որ բազմաթիվ ենթահանձնաժողովներ արդեն գործում են, իսկ հուլիսին Բրյուսելում տեղի կունենա գործընկերության գլխավոր կոմիտեի նիստ։
«Սա վկայում է մեր ունեցած փոխազդեցության խորության ու հաճախականության մասին»,- ընդգծել է նա։
Մարագոսի խոսքով՝ բարեփոխումներն իրապես բարդ են և պահանջում են տեխնիկական աջակցություն և փորձագիտական փոխանակում՝ ԵՄ անդամ երկրների և այլ գործընկերների մասնակցությամբ։ Նա ընդգծել է, որ առկա է հստակ հանձնառություն՝ ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության կողմից։
Դեսպանը տեղեկացրել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ։ «Բանակցությունները գրեթե ավարտված են, և դրա նպատակն է Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ներուժի լիարժեք իրագործումը։ Սա համատեղ պարտավորություն է»,- նշել է նա։
Ըստ Մարագոսի՝ ԵՄ-ի առաջնահերթություններից է Հայաստանի կայունության ամրապնդումը։ Այդ նպատակով անցած տարի ներկայացվել է կայունության և աճի բարելավման ծրագիր, որը ներառում է բազմաթիվ կոնկրետ քայլեր՝ տնտեսության դիվերսիֆիկացումից մինչև եվրոպական չափանիշների ներդրում մտավոր սեփականության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտներում։
«Պետք է կարողանանք կազմակերպել մեր երկխոսությունն ու ռեսուրսները՝ հիմնվելով այն հսկայական հանձնառության վրա, որը տեսնում ենք երկու կողմերից»,- ամփոփել է ԵՄ դեսպանը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ