Ռոմանոս Պետրոսյանը չի բացառում, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո այն տրվի մասնավորին
Եկեղեցու դեմ որեւէ հակաքարոզ չի արվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ՔՊ նիստից հետո ասաց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
«Եկեղեցին չի թիրախավորվում, կան եկեղեցականներ, որոնք խախտել են Կանոնագրքի պահանջները։ Ես կիսում եմ վարչապետի քաղաքականությունը»,– ասաց նա։
Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը, Պետրոսյանը նշել է, որ իր համար «տարօրինակ» է, որ վերջին տարիներին քաղաքական չեզոքություն դրսեւորելով՝ այսօր «հասկացե՞լ է, որ Հայաստանում ներքին խնդիր կա»։
«ՀԷՑ–ի պետականացման գործընթացի մասին ես տարիներ առաջ մտածել էի, որ դա պետք է լինի պետական կամ գոնե պետական մասնաբաժնով։ Եթե օրենքով նախատեսված ընթացակարգերը ենթադրում են գործարարին փոխհատուցում, ուրեմն կլինի։ Ամեն ինչ օրենքով է լինելու։ Երաշխավորում եմ, որ օրենքի տառից չի շեղվելու»,– ասաց Փաշինյանի թիմի ներկայացուցիչը։
Նա նաեւ չբացառեց, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո այն տրվի մասնավորին. «Ոչինչ չեմ բացառում, ոչինչ որոշված չէ,։ Պետությունը կարող է ինքը կառավարել, կամ պետական մասնաբաժին պահի կամ մասնավորի հանձնի»։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ