Փորձառու ուժայինները չէին ներքաշվի այս գործընթացում. ԱԱԾ նախկին տնօրեն
ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի գնահատմամբ՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը նախադեպը չունեցող դեպք է, իրավիճակ, երբ անձի նկատմամբ իրավապահները հետապնդում են սկսում ժամեր անց՝ ընդամենը կարծիք, միտք արտահայտելու համար։
«Ընդ որում՝ ոչ իր հայտարարությունների բովանդակությամբ պայմանավորված, այլ նույն պահին ի հայտ եկած ինչ-որ հանցակազմով:
Ավելին, քաղաքական հանրային գրառմամբ հաջորդիվ հաստատվում է՝ հայտարարության և հնարավոր ձերբակալության պատճառահետևանքային կապը:
Համենայնդեպս, իմ աշխատանքային պրակտիկայում նման աղաղակող իրավիճակի ես չեմ առնչվել, իրավական, ուժային գործողությունները կազմակերպվել են այնպես, որ դրանք հնարավորինս չկապվեն քաղաքական գործընթացների հետ և չշահարկվեն:
Մեր հայրենիքում խորը ճգնաժամ է՝ բնորոշ բախումներով և հետևանքներով: Իրական պատկերն այսօր շատ ավելի պարզ է, հետևաբար, ողջամիտ, փորձառու ուժայինները չէին ներքաշվի այս գործընթացում»,- հայտարարել է Համբարձումյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը