Մեռելածին իմպիչմենտացման հետքերով
Ռուբիկ Հակոբյանը գրում է. Մեռելածին իմպիչմենտացման հետքերով
Ողջունում եմ ԱԺ «Հայաստան» դաշինքի կեցվածքն ու քաղաքական դիրքորոշումը՝ իմպիչմենտ կոչվող այս օրենսդրական աճպարարության նկատմամբ։ Ավանտյուրայի տերերը այդպես էլ չհասկացան, որ տակից նենգ խաղեր տալը ներկայացնել որպես հայրենիքը փրկելու գործընթաց՝ առնվազն ազնիվ չէ եւ գավառական աֆերիստություն է։ Ընդամենը։
Տերերի նպատակը հստակ է՝ «Հայաստան» դաշինքի եւ, հատկապես, նրա առաջնորդի նկատմամբ ընդդիմադիր դաշտում ձեւավորել կոնսենսուս մինուս մեկ կարգավիճակ։ Թե ինչու՝ կարծում եմ ժամանակը, տերերի հետ միասին, ամեն ինչ կբացահայտի։
Ժամանակին «հալար քրտինքով» սամասվալներով փողեր աշխատած եւ դրա միջոցով այսօր քաղաքական կառույցին ու լրատվադաշտի զգալի հատվածին պատանդ պահող տերերին խորհուդ եմ տալիս վերջ տալ ընդդիմադիր դաշտը սողացող նենգությամբ ականապատելուն, ինչն ամրապնդվում է ազգակործան իշխանատենչի դիրքերը։ Նաեւ խորհուրդ եմ տալիս չզբաղվել նիկոլատեսակ պոպուլիզմով՝ քաղաքական ուժերին ու գործիչներին, ովքեր դեմ են իմպիչմենտ կոչվող այս ավանտյուրային, ստորաբար ներկայացնել որպես վիժվածքի կողնակիցներ։
Համոզված եմ, որ տերերից որեւէ մեկը չի հավատում այս գործընթացի դրական արդյունքին։ Կրկնում եմ՝ իրական տերերը բացառապես այլ նպատակներ են հետապնդում։ Եւ պատահական չէ, որ հասարակության շրջանում որոշակի ճանաչում եւ հեղինակություն ունեցող գործիչները, նաեւ ոչ նախաձեռնողների թիմից, հրաժարվել են, որպես վարչապետի թեկնածու, մասնակցել այս տրագիկոմեդիային։
Վերջում՝ ոմանց հորդորանք-պահանջ… Ովքեր իրենց գործունեությամբ բացահայտ նպաստել եւ շարունակում են նպաստել այս վիժվածքի կողմից իշխանությունը զավթելուն եւ պահպանելուն, նրանց խորհուրդ կտամ ներողություն խնդրել ժողովրդից, ապաշխարել եւ լքել ոչ միայն ընդդիմադիր, այլեւ քաղաքական դաշտն՝ ընդհանրապես։
Առայժմ այսքանը։


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը