Իր «Մանն Կի բաաթ» ամենամսյա ռադիոհաղորդման ընթացքում վարչապետը հայտարարել է, որ ամբողջ երկրում աշխուժություն է նկատվում «Տեղացիների ձայնը» նախաձեռնության նկատմամբ։
«Այս արշավից հետո ամբողջ երկրում նկատելի աշխուժություն կա «Տեղացիների օգտին քվեարկելու» նկատմամբ։ Շատ բաներ հուզում են սիրտը։ Ծնողներից մեկը նշել է. «Այժմ մենք մեր երեխաների համար կգնենք միայն հնդկական արտադրության խաղալիքներ։ Հայրենասիրությունը սկսվում է մանկուց»։ Որոշ ընտանիքներ խոստացել են. «Մեր հաջորդ արձակուրդը կանցկացնենք քաղաքից դուրս գտնվող որևէ գեղեցիկ վայրում»։ Շատ երիտասարդներ խոստացել են «ամուսնանալ Հնդկաստանում»... Ինչ-որ մեկը նաև ասել է. «Այժմ, ինչ նվեր էլ որ մենք տանք, այն պատրաստված կլինի հնդիկ վարպետի կողմից»,- ասել է Նարենդրա Մոդին։
Այս հայտարարությունները հնչել են այն տեղեկությունների ֆոնին, որ հնդիկ ճանապարհորդները որոշել են խուսափել Թուրքիա և Ադրբեջան ուղևորություններից՝ հնդիկների վրդովմունքի պատճառով, որը պայմանավորված է հնդկական «Սինդուր» գործողության ընթացքում երկու երկրների կողմից Պակիստանին ցուցաբերված հանրային աջակցությամբ։ Պակիստանը նաև ակտիվորեն օգտագործել է թուրքական անօդաչու թռչող սարքեր Հնդկաստանի հետ ռազմական հակամարտության ժամանակ, ընդգծում է հնդկական լրատվամիջոցը։
Այս շաբաթվա սկզբին վիզաների ձևակերպման Atlys հարթակը հայտնել է, որ հնդիկ ճանապարհորդներն արագ արձագանքել են դրան՝ որոշելով ձեռնպահ մնալ Թուրքիա և Ադրբեջան ուղևորություններից։
Մայիսի 20-ին հարթակը հայտնել է, որ ընդամենը 36 ժամվա ընթացքում օգտատերերի 60%-ը կիսատ է թողել վիզայի դիմումի գործընթացը։


















































Պակիստանը երկարաձգել է «օդային արգելքը» Հնդկաստանի նկատմամբ
Պակիստանը հայտարարում է, որ աջակցում է Հնդկաստանի հետ հրադադարին
Հնդկաստանը Պակիստանի հետ հրադադարը հայտարարում է մշտական
Հնդկաստանի ԶՈւ-ն անտառներում ահաբեկիչների հայտնաբերման գործողություն է իրականացնում
Ճապոնիան ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի համաձայնագիրը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց