Մի անգամ չլսեցինք ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան
Նախագահ Քոչարյանը խոսել է փաստերի մասին, երբ երրորդ նախագահի թիմից սկսվեցին ինչ որ բաներ շրջանառվել, որոնք իրականության հետ աղերս չունեին, ավելին, շոշափում էին նախագահ Քոչարյանի՝ իբր թե ասված ինչ որ խոսք։ Այս մասին «5–րդ ալիքին» տված հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ արդյոք հերոսություն է 1 տարի նստելը՝ ի պատասխան Քոչարյանի կողմնակիցների այն դիտարկումներին, որ եթե Նիկոլ Փաշինյանը մերժեց Սերժին, ինչու նստեցրեց Քոչարյանին, Միկոյանը պատասխանեց
«Նախագահ Քոչարյանի կամ իր ընտանիքի կողմից երբևէ չի ասվել նման բան։ 2018թ.–ին նախագահ Քոչարյանը, շատ լավ իմանալով, որ իրեն կալանավորելու են, վերադարձել է Հայաստան, առերեսվել ամբողջ բռնաճնշումների հետ, կալանավորվել է և պայքարել, այսօր մենք ունենք արդյունք և քաղաքական առումով ավելի լավ արդյունք ենք ունենալու։ Իսկ նստելը հերոսություն է, հերոսություն չի, շատ արհեստական բերեց մտցվեց՝ հղում անելով կողմնակիցներին, բայց դա հանրային բարձր քաղաքական դիսկուրս պետք չի բերել։ Ավելին՝ նախագահ Քոչարյանը կալանավորվել է ուրիշների արած սխալների հետևանքով և պատճառով։ Կալանքի ընթացքում նախագահ Քոչարյանը նույնիսկ ցուցմունք չի տվել։ Տղամարդիկ սա շատ ավելի լավ կհասկանան, երբ քեզ վրա կա երկարատև կալանքի վտանգ ու դու որևէ ցուցմունք չես տալիս։
Հերոսությունը չգիտեմ ոնց է չափվում, բայց նախագահ Քոչարյանի արածը դա պետական այրի, երկու հայկական պետություներ ղեկավարած մարդու, իր ներքին համոզմունքներից բխող արարք է, որը հերոսության պիտակի կարիք չունի։ Դա պետական այրի պահվածք է։ Մի բան հաստատ գիտենք՝ հերոսություն չի Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվելը, հերոսություն չի Նիկոլ Փաշինյանից փախչելը։ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից որևէ մարդ ոչ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել է, ոչ առավել ևս փախչել է»,– ասել է Միկոյանը։
Հարցին՝ ի վերջո ինչ չեն կարողանում կիսել երկու նախագահները, Քոչարյանի գրասենյակի ղեկավարը պատասխանել է, որ ի սկզբանե երկու նախագահները տարբեր են եղել՝ իրենց մոտեցումներով, կառավարման տիպով.
«2008թ.–ից սկսած նախագահ Քոչարյանը անդրադարձել է տարբեր թեմաների՝ ֆուտբոլային դիվանագիտությանը, որ տեսանք՝ ինչ եղավ, կարմիր գծերին, արագաչափերին, սահմանադրական փոփոխություններին, տնտեսական բազմաթիվ հարցերի, քննադատել է՝ առաջարկելով լուծումներ։ Մի անգամ չլսեցինք ասեն՝ Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք։ Հաջորդ որևէ քաղաքական գործընթացում ընտրողներն իրենց գնահատականը կտան»։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Մոտենում է արյան և թալանի մեջ մինչև գլուխը թաղված այդ սուբեկտի պատասխան տալու պահը․ Բագրատ Միկոյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Իմպիչմենտի գործընթացի հովանավորը Սերժ Սարգսյանն է․ Բագրատ Միկոյան
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ