Հնդկաստանի պաշտպանական դիվանագիտությունը, որը մի ժամանակ սահմանափակված էր չմիանալու նրա ավանդական քաղաքականությամբ, այժմ ընդլայնվում է ի հաշիվ նպատակաուղղված գործընկերությունների, որոնք համադրում են ազգային շահերը սկզբունքային համագործակցության հետ։ Ոչ մի տեղ դա այնքան ակնհայտ չի դրսեւորվում, ինչպես Հայաստանում, երկիր, որը հետհակամարտային փուլում է։
Վերջին երկու տարիներին Հայաստանը մտել է Հնդկաստանից զենք գնողների խոշոր եռյակ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողքին, ինչը նշանավորել է կտրուկ տեղաշարժ հնդկական պաշտպանական արտահանման ոլորտում։
Հնդկաստանի ռազմավարական թեքումը Հայաստանի կողմը բարոյական հստակություն է ձեռք բերել «Սինդուր» գործողության ժամանակ։ Մինչ Նյու Դելին իրականացնում էր իր ռազմարշավը տրանսսահմանային ահաբեկչական սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ, Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչը զարմանալի չէ, համախմբվել են Պակիստանի շուրջ։
Հայաստանն, ընդհակառակը, կանգնել է Հնդկաստանի կողքին։ Երեւանի հետեւողական աջակցությունը Ջամու եւ Քաշմիրի հարցում միջազգային համաժողովներում արդեն ցուցադրել է այդ համաձայնեցվածությունը։ Հնդկաստանի կողքին կանգնելով «Սինդուր գործողության ժամանակ՝ Հայաստանը էլ ավելի ամրապնդեց գործընկերոջ իր դերը, որը հասկանում եւ հարգում է Հնդկաստանի անվտանգության խնդիրները։
Հայաստանի աշխարհագրական դիրքը նրան ավելին է դարձնում, քան պարզապես անվտանգության գծով գործընկերը։ Սա կրիտիկականորեն կարեւոր հանգույց է Հնդկաստանի ավելի լայն ռազմավարությունում՝ կապերի ապահովման գծով։ Քանի որ Եվրոպա տանող ավանդական ցամաքային ուղիները Ռուսաստանով խախտվել են Ուկրաինայում պատերազմով, իսկ ծովային ճանապարհները Կարմիր ծովով բախվել են անվտանգության սպառնալիքների, Հնդկաստանն ուսումնասիրում է այլընտրանքային տրանսպորտային միջանցքներ։ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը (INSTC), որը տեղակայվում է Իրանի Չահբեհարում, ենթադրում է կապ Իրանով, Հայաստանով եւ Վրաստանով ու այնուհետեւ՝ Սեւ ծովով։ Սակայն Ադրբեջանի արտատարածաշրջանային «Զանգեզուրի միջանցքի» ձգտումը, որը պետք է անցներ հարավային Սյունիքի մարզով, սպառնալիքի տակ է դնում այդ հայեցակարգը։ Եթե միջանցքն իրականացվի ռազմական հարկադրանքի միջոցով, այն կքանդի Իրանի հետ Հայաստանի սահմանը՝ սպառնալիքի տակ դնելով Հնդկաստանի հասանելիությունն ինչպես Երեւանի, այնպես էլ եվրոպական շուկայի հանդեպ Սեւ ծովով։
Այսպիսով, Հայաստանի հետ Հնդկաստանի միությունը ոչ թե պարզապես բարոյական է կամ պաշտպանական, այն խորապես ենթակառուցվածքային է՝ առեւտրի, լոգիստիկայի եւ տարածաշրջանային ազդեցության համար հետեւանքներով։
Հնդկական պաշտպանական ընկերությունները ուսումնասիրում են նաեւ Հայաստանում համատեղ արտադրության հնարավորությունները, հատկապես հրազենի, դիտարկման համակարգերի եւ մարտադաշտի կառավարման գործիքների ոլորտում։
Հայաստանը զինելով հուսալի պաշտպանական հնարավորություններով՝ Հնդկաստանն օգնում է վերականգնել ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը։ Այդ մոտեցումն առնչվում է Հնդկաստանի արտաքին ավելի լայն քաղաքականության հետ, որը մերժում է բլոկային առճակատումը, բայց աջակցում է ինքնիշխանությանը, կայունությանը եւ քաղաքակրթական կայունությանը։
Հայաստանում Հնդկաստանը ոչ թե պարզապես գնորդ է գտել, այլ զինակից եղբայր։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ