Եթե հայտարարագիր չլրացնեն, կարծում եմ՝ քրեական վարույթի հարց չի առաջանա. Էդուարդ Հակոբյան
Մոտ 57,675 քաղաքացի լրացրել են հայտարարագիրը: Բավական հետաքրքիր դինամիկա կա ու մարդիկ աստիճանաբար սովորում են, հասկանում են դրա կարևորությունը և նաև շահագրգռված են, որպեսզի այդ թափանցիկությունը պետության հետ ունենան, միաժամանակ նաև այդ սոցիալական կրեդիտներից օգտվեն ու իրենց և իրենց ընտանիքի կրթության ու մարդկային կապիտալի մեջ ներդրում անեն, ինչ վերաբերվում է քրեական վարույթների տեսանկյունից, ապա այս հարցը իհարկե քննարկել ենք: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով հետևյալ հարցին, թե արդյո՞ք քրեական վարույթով կանցնեն այն քաղաքացիները, ովքեր մինչև նոյեմբերի մեկը չեն ներկայացրել իրենց հայտարարագիրը:
«Իհարկե պետական եկամուտների կոմիտեն չէ այն կառույցը, որն այս հարցին պիտի պատասխանի, բայց մեր մասնագետների հետ քննարկումների արդյունքում, մեր մասնագետների դիտարկմամբ նման խնդիր չի առաջանում, բայց կարծում եմ՝ վերջնական պատասխան ճիշտ կլինի ակնկալել համապատասխան մարմիններից, ովքեր որ այդ քրեական հարցերով են զբաղվում, բայց ես մեր մասով կարող եմ ասել, որ մեր մասնագետների հետ քննարկումների արդյունքում կարծում ենք, որ ոչ», -նշել է նա:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ