Հայաստանի արտգործնախարարության չարաբաստիկ հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, ակտիվ քննարկումների և մեկնաբանությունների, ինչու չէ՝ նաև բուռն քննադատությունների տեղիք է տվել։
Իրականում ԱԳՆ հայտարարությունը, մեծ հաշվով, իր մեջ նորություն չէր պարունակում։
Մեկ անգամ չէ, որ ՀՀ իշխանությունները Արցախի հարցը փակելու իրենց դիրքորոշումն արդարացնելու նպատակով փորձում են հղում կատարել Արցախի լուծարման հրամանագրին, բայց այդպիսով ՀՀ իշխանություններն ամեն անգամ նոր զարգացումներ են ապահովում, որով, կարծես թե, վերջնական «կնիք են դնում» իրենց դիրքորոշման ու տեղի ունեցածի վրա։
Մյուս կողմից էլ՝ նրանք այդպիսով փակում են նաև արցախցիների վերադարձի թեման, ինչն այդ մարդկանց իրավունքների վերականգնման կարևոր բաղադրիչ է։ Պատահական չէ նաև հայտարարության տարածման պահը, երբ համաձայնեցված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի կետերը, բայց դրանց մեջ բացակայում է ամենակարևոր թեման՝ Արցախի մասին հիշատակումը։
Բայց այստեղ ամենակարևոր հանգամանքն այն է, որ ԱԳՆ-ի հայտարարությունը լիովին հիմնազուրկ է՝ առաջին հերթին իրավական տեսանկյունից։ Տեսեք, եթե Հայաստանում ինչ-որ մեկը ցանկանա սեփական ՍՊԸ-ն լուծարել կամ սնանկ հայտարարել, այնքան բարդություններ կունենա, այնքան ընթացակարգեր կանցնի, որ էլ ասելու չէ:
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ համաժողովրդական հանրաքվեի հիմքով ստեղծված պետական միավորն ինչ-որ մի հրամանագրով լուծարվեց։
Օրինակ՝ եթե վաղը Նիկոլ Փաշինյանը կամ Վահագն Խաչատուրյանը (կամ ով լինի այդ պաշտոններում) ինչ-որ պահի որոշեն Հայաստանի լուծարման հրամանագիր ստորագրել, Հայաստանը պիտի լուծարվի՞։ Պարզ է, որ այդպիսի հրամանագիրն իրավական ուժ ունենալ չի կարող։ Ու այս տեսանկյունից ԱԳՆ-ի կողմից բերվածը շատ անլուրջ հիմնավորում է։
Պարզ է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում իշխանության, պետականության կրողը ժողովուրդն է։ Պատահական չէ, որ անկախության ու ինքնիշխանության հետ կապված հարցերը լուծվում են հենց հանրաքվեների միջոցով։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը