Մարտուն Գրիգորյանի հայրը և կրտսեր որդին ձերբակալված են
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրիգորյանը հայտարարել է, որ ինչ-որ քրեական գործեր են սարքում հոր, տղայի վրա:
Ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը լրագրողներին ասել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի որոշում կա՝ կապված Մարտուն Գրիգորյանի հոր և որդու ձերբակալության հետ․
«Ծանոթացանք որոշմանը։ Մարտուն Գրիգորյանի հայրը՝ Կամո Գրիգորյանն այս պահին տանը չի գտնվում, տեղեկացրել ենք իրենք, որ ոստիկանությունը պետք է իրեն ձերբակալի։ Հայրը գալիս է այստեղ՝ ներկայանալու ոստիկանությանը։ Որդին՝ Կարեն Գրիգորյանն այս պահին այստեղ է»,- ասել էր փաստաբանն ու նշել, որ գործը վերաբերվում է ենթադրյալ նախընտրական քարոզչության ընթացքում ինչ-որ խոստումներ տալուն, ընտրակաշառքներ բաժանելուն։
«Որոշումներից հստակ չէ, թե ինչ փաստական հանգամանքներին է վերաբերում, ընդհանուր ձևակերպումներ են, դրա շրջանակում երկու անձ մեղադրյալի կարգավիճակ ունեն, նրանց նկատմամաբ 24 ժամյա ռեժիմով ձերբակալման որոշում է կայացվել, որպեսզի տանեն դատարան կալանքի հարցը լուծելու համար»,-ասել էր Բաբայանը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը