Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Եվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. Բարո Ջուր չի լինի Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանին ԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմինՀայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրըԲանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՊատերազմում երկվորյակ որդիներին կորցրած մայրը Բանակի օրը տղա ունեցավԼարսը փակ է բեռնատարների համարԻրանը հզորացնում է Սպահանի իր օբյեկտը և ընդլայնում Թալեգանի համալիրը․ Վոեննի Օսվեդոմիտել«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումներըՌուսական ընկերությունները քննարկում են Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումըՍպտակ տունը հաստատել է Թրամփի դիրքորոշումը՝ միջուկային զենքի մասինՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել էՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ եղանակ է սպասվում փետրվարի 2-ին
Վերլուծական

Կանայք Հյուսիսային Կորեայի բանակում. բռնաբարություններ, հակահիգիենիկ պայմաններ, սով

Կոմունիստական Կորեայի բանակի նախկին զինծառայողուհին, որը կարողացել է փախչել Հյուսիսային Կորեայից, պատմում է, որ թվաքանակով աշխարհում չորրորդ բանակում կանանց վիճակն այնքան ծանր է, որ նրանց մոտ մենստրուալ փուլը դադարում է 20-25 տարեկանում, իսկ ծեծն ու բռնաբարությունները սովորական երեւույթ են:  

Մոտ տասը տարի Լի Սո Յոնը ավելի քան քսան կանանց հետ միասին քնել է ոչ այնքան մեծ մի սենյակում` երկհարկանի մահճակալի ստորին հատվածում: Նրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր փոքրիկ պահարանը` համազգեստն այնտեղ դնելու համար: Պահարանի վրա կանայք շրջանակով երկու լուսանկար են դրել, որոնցից մեկում պատկերված է եղել ԿԺԴՀ-ի հիմնադիր Քիմ Իր Սենը, իսկ մյուսում նրա որդին` Քիմ Չեն Իրը:

Նա ծառայությունն ավարտել է 2007 թվականին, սակայն մինչ օրս չի կարողանում մոռանալ ծառայության ծանր տարիները եւ բետոնե բարաքների ծանր հոտը:  

«Մենք շատ էինք քրտնում: Ներքնակները, որոնց վրա քնում էինք, պատրաստված էին բրնձի թեձից, այդ իսկ պատճառով այն կլանում էր մարմնային բոլոր հոտերը»,- պատմում է Լի Սո Յոն: 

Ծանր հոտի պատճառներից մեկն էլ ցնցուղների բացակայությունն էր: «Ամենածանր փորձություններից մեկն էլ մեզ` կանանց համար նորմալ ցնցուղ ընդունելու բացակայությունն էր: Տաք ջուր որպես այդպիսին գոյություն չուներ: Նրանք ռետինե խողովակներով լեռնային գետակից ջուր էին հասցնում, որի միջոցով մեզ վրա օձեր եւ գորտեր էին ընկնում»,- հիշում է արդեն 41-ամյա նախկին զինծառայողը:

  

Համալսարանական դասախոսի դուստրը` Սո Յոն մեծացել է ԿԺԴՀ-ի հյուսիսում: Նրա ընտանիքում տղամարդկանց զգալի մասը զինվորականներ են եղել, եւ երբ 1990-ականներին Հյուսիսային Կորեայում սով է սկսվել, նա կամավոր գնացել է բանակ: Նրան ոգեշնչել է ամեն օր հաց ուտելու հեռանկարը:

Այդպես վարվել են նաեւ հազարավոր այլ կանայք: «Սովը եւս մեկ ծանր փորձություն էր հյուսիսկորեացի կանանց համար: Շատերը ստիպված էին ֆիզիկական ծանր աշխատանք կատարել, շատերն արժանացել են վատ վերաբերմունքի, այդ թվում սեռական հետապնդման եւ բռնության»,- պնդում է Չժուն Բեկը, որը «Հյուսիսային Կորեայի գաղտնի հեղափոխությունը» գրքի հեղինակն է:

Սկզբում 17-ամյա Լի Սո Յոնին դուր է եկել բանակային կյանքը: Նա ոգեշնչվել է հայրենասիրական զգացմունքից եւ կոլեկտիվիզմից: Նա տպավորվել է իրեն հանձնված էլեկտրական վարսահարդարից, թեեւ էլեկտրականությունը հազվադեպ է եղել:  

Բանակում տղամարդկանց եւ կանանց օրվա ռեժիմը գրեթե միմյանցից չի տարբերվել: Կանայք համեմատաբար մի փոքր քիչ են ֆիզիկական աշխատանք կատարել, սակայն նրանք պարտավոր են եղել զբաղվել մաքրությամբ եւ ճաշի պատրաստմամբ: Այդ աշխատանքներից տղամարդիկ ազատված են եղել:

Հյուծիչ մարզումները եւ օրապահիկի կրճատումն աստիճանաբար անդրադարձավ նաեւ Լի Սո Յոնի առողջության վրա: «Մշտական ստրեսի եւ քաղցի պատճառով ծառայության սկզբից կես կամ մեկ տարի անց դադարում էր կանանց բնորոշ մենստրուալ փուլը: Կանայք ասում էին, թե ուրախ են դրա համար: Նրանք ուրախանում էին, քանի որ իրավիճակն այնքան ծանր էր, որ եթե սկսվեր դաշտանային փուլը, ապա կհայտնվեին առավել ծայրահեղ վիճակում»,- պատմում է նա:

Լի Սո Յոն ասում է, որ իր ծառայության տարիներին կանայք իրենց հիգիենայի համար հատուկ միջոցներ չեն ստացել: 

«Հյուսիսային Կորեայում կանայք մինչեւ հիմա որպես միջադիր օգտագործում են բամբակը»,- տեղեկացնում է Հյուսիսային Կորեայի մասնագետ Ջուլիետ Մորիլյոն: 

Նա զրուցել է հյուսիսկորեացի նախկին զինծառայող կանանց հետ, որոնք եւս հաստատել են Լի Սո Յոնի ասածները: «Աղջիկներից մեկն ասել է, թեայնքան է ծանրաբեռնվել, որ երկու տարի դաշտանադադար է ունեցել»,- պատմում է Մորիլյոն: 

Չնայած Լի Սո Յոն բանակում հայտնվել է որպես կամավոր, 2015-ին հայտարարվեց, որ 18 տարին լրացած կանայք պարտավոր են ծառայել բանակում, այն էլ յոթ տարի: 

Միաժամանակ հայտարարվեց, որ կանայք բանակում հիգիենայի պարագաներ կստանան, այն էլ Daedong ֆիրմայի արտադրանքը:

Այսուհանդերձ, քաղաքներից հեռու գտնվող զորամասերում կանայք նույնիսկ իրենց համար առանձնացված զուգարանային խցիկներ չունեն եւ օգտվում են ընդհանուր` տղամարդկանց համար նախատեսված, այսպես կոչված, զուգարաններից: Նման պայմաններում կանայք իրենց կարիքները հոգում են տղամարդկանց աչքի առաջ:

Մորիլյոն ասում է, որ կանայք շատ հաճախ բռնաբարվում են բանակում, բայց զրուցակիցները հաստատելով այդ փաստը, նշում են, թե եղել է այլոց, բայց ոչ իրենց հետ: Որեւէ մեկը չի խոստովանել, որ իրեն բռնաբարել են:

Լի Սո Յոնը եւս պնդում է, թե սեռական բռնության չի ենթարկվել, բայց ասում է, որ բռնաբարվել են շատ այլ կին զինծառայողներ: «Վաշտի հրամանատարը իր սենյակում բռնաբարում էր կին զինծառայողներին: Դա վերջ չուներ: Դա անդադար էր», պատմում է նա: 

ԿԺԴՀ-ի բանակի ներկայացուցիչներն ասում են, թե այդ հարցին շատ լուրջ են վերաբերվում եւ բռնաբարություն անողները դատապարտվում են յոթ տարվա ազատազրկման, բայց հազվադեպ են գտնվում կանայք, որոնք պատրաստ են ցուցմունք տալ:

Հյուսիսկորեացի կանայք կարծում են, որ ավելի լավ է իրենց բռնաբարողը չպատժվի, քան բոլորն իմանան, թե իրենց հետ ինչ է եղել: 

Հատկապես անպաշտպան են աղքատ ընտանիքներից զորակոչված աղջիկները, որոնք ծառայում են աշխատանքային գումարտակներում եւ քնում են փոքրիկ զորանոցներում: 

2008-ին Լի Սո Յոնը որոշում է փախչել Հարավային Կորեա: Առաջին փորձն անհաջող է լինում: Բռնվում է եւ դատապարտվում ուղղիչ աշխատանքների մեկ տարով: 

Ազատվելուց հետո նա փախչում է լողալով անցնելով Թումանգան գետը, որից հետո հանդիպում է միջնորդին, որը նրան Չինաստանից հասցնում է Հարավային Կորեա:

- Կանայք պարտավոր են ծառայել յոթ, իսկ տղամարդիկ տասը տարի: Աշխարհում նման երկար զորակոչ գոյություն չունի:

- 18-25 տարեկան կանանց 40 տոկոսը զինծառայողներ են, սակայն այս թիվը շուտով կաճի:

- Պաշտոնական տեղեկություններով երկրի բյուջեի 15 տոկոսը բաժին է հասնում բանակին, սակայն անկախ փորձագետները շեշտում են, որ այդ թիվը հասնում է 40 տոկոսի:

- Տաղանդավոր եւ շնորհալի երեխաները, որոնք հաջողություններ ունեն սպորտում եւ երաժշտությունում կարող են ազատվել զինծառայությունից:

www.bbc.com

Top-News.am