Բեռնար Առնոն հուսով է, որ LVMH-ը կղեկավարի մինչև 85 տարեկանը
Բեռնար Առնոն մտադիր չէ թոշակի անցնել. 76-ամյա ֆրանսիացի միլիարդատերը այժմ հույս ունի ղեկավարել LVMH-ը մինչև 85 տարեկանը: Առնոն հուսով է, որ բաժնետերերը կհամաձայնեն երկարացնել շքեղ կոնգլոմերատի ղեկին մնալու տարիքային շեմը:
Ապրիլի 17-ին նախատեսված տարեկան ընդհանուր ժողովում LVMH-ի գործադիր տնօրենը կառաջարկի տարիքային շեմը հասցնել 85-ի:
Դեռևս 2022 թվականին բաժնետերերը քվեարկել են մի բանաձևի օգտին, որը երկարաձգել է տարիքային շեմը 75-ից մինչև 80:
Այս լուրը հայտնվել է նրա որդիների ղեկավարության մի շարք փոփոխություններից և նոր նշանակումներից հետո։ Անցյալ տարվա տարեկան ընդհանուր ժողովում բաժնետերերն ակտիվորեն աջակցել են նրա որդիների՝ Ալեքսանդր Արնոյի և Ֆրեդերիկ Առնոյի նշանակմանը տնօրենների խորհրդում: Երկու եղբայրները միանում են Անտուան և Դելֆինա Առնոներին, որոնք LVMH-ի հաղորդակցության, իմիջի և շրջակա միջավայրի բաժնի ղեկավարներն են, ինչպես նաեւ տնօրենների խորհրդում Christian Dior Couture-ի նախագահն ու գործադիր տնօրենը, համապատասխանաբար:
Ալեքսանդրը նշանակվել է Moët Hennessy-ի՝ LVMH-ի գինիների և ոգելից խմիչքների բաժնի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում, մինչդեռ Ֆրեդերիկը միացել է Լորո Պիանային որպես գործադիր տնօրեն: Ամենափոքրը՝ Ժան Առնոն, Louis Vuitton-ի ժամացույցների բաժնի տնօրենն է։
Առնո ընտանիքը ներկայումս տնօրինում է LVMH-ի բաժնետիրական կապիտալի 49%-ը, ինչպես նաև ձայնի իրավունքի 64,8%-ը։ Կկարողանա արդյոք Բեռնարդը մնալ LVMH-ի ղեկին մինչև 85 տարեկան դառնալը, պարզ կդառնա ապրիլին կայանալիք հաջորդ ընդհանուր ժողովում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին