Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տեղի կունենա Երևանի ժամանակով 17:00-19:00-ն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով 16:00-18:00-ն (Երևանի ժամանակով 17:00-19:00-ն)։ Այս մասին, iz.ru-ի փոխանցմամբ, մարտի 18-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Դա կլինի Մոսկվայի ժամանակով 16:00-18:00-ը։ Ղեկավարները կխոսեն այնքան, որքան հարմար կգտնեն»,- ասել է նա ճեպազրույցում: Պեսկովի խոսքով՝ Կրեմլը նախատեսում է հնարավորինս արագ տեղեկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքների մասին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև Թրամփի վերջին հայտարարությունները, թե առաջիկա զրույցի շատ հարցեր արդեն համաձայնեցված են։ Նա նշել է, որ կա «խոսակցության թեմաների որոշակի ըմբռնում»։ Բացի այդ, բազմաթիվ հարցեր կան երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման և Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հետ կապված։
Հիշեցնենք, որ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինայի վերաբերյալ «վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցված են, բայց դեռ շատ բան կա անելու»։ Թրամփը հրապարակումն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի համատեքստում, որը նախատեսված է մարտի 18-ին։
«Վաղն առավոտյան ես կխոսեմ նախագահ Պուտինի հետ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ: Վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցվել են, բայց դեռ շատ բան է մնացել: Հազարավոր երիտասարդ զինվորներ և այլք սպանվում են։ Ամեն շաբաթ երկու կողմից էլ 2500 զինվոր է զոհվում, և սա պետք է ավարտվի հիմա: Ես անհամբեր սպասում եմ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցին», - գրել է նա։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հիշեցրել է, որ մարտի 13-ին Մոսկվայում էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը հանդիպել էՊուտինի հետ։
«Դա ժամանակի կորուստ չէր, նա վերադարձավ որոշ տեղեկություններով, բայց մենք ավելին կիմանանք վաղը, երբ նախագահը կխոսի Պուտինի հետ», - ասել է Ռուբիոն:
Մի քանի ժամ առաջ, ելույթ ունենալով Վաշինգտոնի Քենեդու կենտրոնում, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները հասել են «շատ կրիտիկական փուլ»: Նա վստահություն է հայտնել, որ ՌԴ իշխանությունները կհամաձայնեն ԱՄՆ-ի առաջարկած 30-օրյա զինադադարին։ Ուկրաինայի իշխանությունները մարտի 11-ին համաձայնել են ամերիկյան վարչակազմի առաջարկին։


















































Ռուսաստանի համար ավելի կարևոր կլինի կենտրոնանալ ուկրաինական հակամարտության վրա. Թրամփ
Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Հեռախոսազրույցը նախաձեռնել էր Թրամփը. նա ցանկանում էր մի քանի հարց քննարկել Պուտինի հետ Զելենսկու հետ հանդիպումից առաջ. Ուշակով
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Թրամփ. Ռուսաստանը հանձնառու է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց