14 մլն դոլար՝ վեց օրում. Քիմ Քարդաշյանի օծանելիքն ամբողջությամբ սպառվել է
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես են հիմա զայրույթից իրենց եղունգները կրծում Dior, Chanel կամ Yves Saint Laurent-ի մենեջերները։ Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանը նոր օծանելիք է թողարկել ՝ 300 000 նմուշով։ Մարկետոլոգները կանխատեսում էին, որ Քիմը վաճառքից 14 մլն դոլար կստանա, ու նա իրոք ստացել է այդքան գումար։
Ուշագրավ է, որ գնորդները նույնիսկ պատկերացում չունեին Քիմի ստեղծած երեք օծանելիքների՝ Crystal Gardenia, Crystal Gardenia Citrus եւ Crystal Gardenia Oud (30 մլ. արժե 35 դոլար, իսկ 75 մլ. ՝ 60 դոլար) բույրերի մասին։
Բայցեւայնպես, KKWFragrance.com կայքում առցանց վաճառքի մեկնարկից հետո դրանք միանգամից սպառվել են։ Ահա, թե ինչ է նշանակում հավատարիմ երկրպագուներ ունենալը։ Բյուրեղի տեսքով օծանելիքն այնքան էր դուր եկել գնորդներին, եւ համացանցում այնպիսի գովազդ էր ընթացել, որ Քիմը սոցցանցերի իր էջերում հայտնել է, որ շուտով կարտադրի այդ նույն օծանելիքի լրացուցիչ եւ սահմանափակ խմբաքանակ։
«Ինչ պատիվ է, որ բոլորդ ինձ վստահում եք։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ որեւէ մեկն այդքան արագ վաճառում է իր օծանելիքը, որը նույնիսկ թեստերներ չունի։ Այսինքն՝ ոչ ոք չգիտեր, թե ինչ բույր ունեն դրանք»,- հայտնել է օրերս 37-ամյա հայուհին PeopleStyle-ին տված հարցազրույցում։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...