Մանվել Գրիգորյանին հանիրավի մեղադրող դատախազը այսօր որոշում կկայացնի դատարանում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Հակակոռուպցիոն դատարանում կավարտվի ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործով քննությունը եւ, ըստ էության, դատավոր Վահե Դոլմազյանը կգնա որոշում կայացնելու։
Դատելով իրավիճակից՝ դատավոր Դոլմազյանը չի խնայի իր երբեմնի գործընկերոջը:
Բանն այն է, որ նա ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազն էր ու չէր խնայում անգամ ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող գեներալին՝ Արցախի հերոսին։
Դեռեւս 2019 թվականին Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը մի քանի անգամ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ մինչև 5 մլն դրամ գրավի դիմաց Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու, քանի որ նա ծայրահեղ ծանր վիճակում էր։ Սակայն մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը չէր ազատում նրան՝ հակադարձելով, թե Գրիգորյանը գտնվում է անհրաժեշտ բավարար հսկողության ներքո, և փաստաբանների նշած հիմնավորումները փաստարկված չեն։
Արդյունքում, ավելի քան մեկուկես տարի անազատության մեջ գտնվելուց հետո՝ 2020-ի հունվարի 15-ին գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ Իսկ խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության հարցը քննարկվեց այն բանից հետո, երբ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացավ ու նա ամիսներ անց մահացավ։
Այսինքն, շինծու մեղադրանքով (դրա մասին հայտարարել է վարույթ հարուցած մարմնի՝ ԱԱԾ-ի նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը) Դոլմազյանը նրան կալանքի տակ պահեց՝ որպես մեղադրող դատախազ իր գործուն առարկություններով, մեղադրանքը պնդեց մինչև վերջ, և մահն էլ, ըստ էության, մնաց հենց իր խղճին (այս մասին դատարանում հայտարարել է նաև Արմեն Աշոտյանը):
Դոլմազյանը, իհարկե, ստացավ գեներալին դատելու ծառայության համար գնահատական, ինչպես հնչել է տարբեր կարծիքներում. նրան պարգևատրեցին գեներալին դատելու համար՝ դարձնելով հակակոռուպցիոն դատարանի դատավոր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել