Կինը մտերմացել է տաքսու վարորդի հետ, նրա հետ բազմիցս սեռական հարաբերություն ունեցել, իսկ հետո հայտարարել է, որ դա եղել է իր կամքին հակառակ
Հայաստան Գ․-ը, ծանոթանալով տաքսու վարորդ Էդիկ Հ․-ի հետ, օգտվել է նրա կողմից մատուցած ծառայությունից, մտերմացել են, որից հետո փոխադարձ համաձայնությամբ բազմիցս սեռական հարաբերություններ են ունեցել միմյանց հետ։
Որոշ ժամանակ անց Հայաստան Գ․-ը, զանգահարելով Էդիկ Հ․-ին, ցանկացել է հանդիպել նրան, սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ, որից հետո մտածելով, որ տղամարդու բջջային հեռախոսում առկա են իրենց լուսանկարները, որոնք նա կարող է ցույց տալ իր ամուսնուն, ներկայանալով իրավասու մարմին՝ տվել է սուտ տեղեկություն, նշելով, որ «ոմն Էդոն» իր մեքենայով իրեն տարել է Ապարան քաղաքից դուրս և իր կամքին հակառակ ունեցել է սեռական հարաբերություն։
Այս մասին հայտնում է Iravaban.net-ը՝ «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակին հղումով։
Գործը դատարան է ստացվել 2024 թվականի դեկտեմբերի 9-ին և մակագրվել դատավոր Սուրեն Մնոյանին։
Հայաստան Գ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ՀՀ-ից բացակայելու արգելքը:
Նշվում է, որ Հայաստան Գ․-ը շուրջ 2 տարի առաջ ծանոթանալով տաքսի ծառայությունով զբաղվող Էդիկ Հ․-ի հետ, հաճախակի օգտվելով վերջինիս կողմից մատուցած ծառայությունից, մտերմացել է, շփվել հեռախոսազանգերով, որից հետո փոխադարձ համաձայնությամբ բազմաթիվ անգամ սեռական հարաբերություն են ունեցել միմյանց հետ, որի ընթացքում Էդիկ Հ․-ը իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսով նկարահանել է իրենց:
Դատարանի որոշմամբ՝ կիրառվել է արագացված վարույթ։
Դատարանը վճռել է Հայաստան Գ․-ին մեղավոր ճանաչել և դատապարտել հանրային աշխատանքների՝ 150 ժամ տևողությամբ։
Հանրային աշխատանքների կատարաման հսկողությունը հանձնարարվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանմանը:
Դատական ակտը հրապարակվել է դեկտեմբերի 25-ին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել