Փաշինյանական խnւնտան չի գիտակցում, որ Արցախի և արցախահայերի անվտանգության ապահովումը հե՛նց իր գործն էր. Այվազյան
«Հայտատարարելով, թե 2023 թ. սեպտեմբերին հայերը պետք է կռվեին, այլ ոչ թե զանգվածաբար հեռանային Արցախից, ՀՀ ներկա իշխանությունը՝ ի դեմս Ալեն Սիմոնյանի, դրսևորում է քաղաքական անմեղսունակություն»,-նշել է ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։
Ըստ նրա, փաշինյանական խունտան չի գիտակցում, որ Արցախի և արցախահայերի անվտանգության ապահովումն ամենից առաջ հե՛նց իր գործն էր։
«Հե՛նց ՀՀ ղեկավարությունն էր պարտավոր ամեն կերպ հոգալ, որպեսզի Արցախում զինված դիմադրությունն ընդդեմ Ադրբեջանի հայասպան բանակի ընդուներ երկարատև ու աննահանջ բնույթ։
Միայն այդպես էր հնարավոր լինելու ապահովել և՛ արցախահայության, և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Հե՛նց ՀՀ ղեկավարությունը պետք է կազմակերպեր, ոգեշնչեր, ուղղորդեր և օժանդակեր Արցախի հայոց զինուժին, որը 2023 թ. սեպտեմբերին տվեց իր վերջին ահեղ մեկօրյա կռիվը։ Իսկապես՝ ո՞վ պետք է թույլ չտար Արցախի հանրապետության և բանակի ինքնալուծարումը, ո՞վ պետք է կանգնեցներ Արցախի հայաթափումը, ո՞վ այդպիսով պետք է կանխեր ֆաշիստ Ալիևի ծավալապաշտությունը՝ Սյունիքը և ամբողջ Հայաստանը գրավելու մարմաջը։ Պատասխանը պարզ է քաղաքանապես հասուն բոլոր մարդկանց՝ այդ ամենը պետք է կանխեին նախևառաջ ՀՀ ԻՇԽԱՆՈւԹՅԱՆ ՂԵԿԻՆ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԻՆՔ։
Այնինչ 2020 թ. նոյեմբերի 9-ին (և հետագայում) փաշինյանական խունտան ընդունեց ճակատագրական որոշում՝ ՁԵՌՔԵՐԸ ԴԱՎԱՃԱՆԱԲԱՐ ԼՎԱՆԱԼ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻՑ՝ ստեղծելով նպաստավոր նախադրյալներ Արցախի հայաթափման և Հայաստանի Հանրապետության բուն տարածքի բռնազավթման համար։
Արցախի կործանումը թույլ տալու հարցում իր աններելի սխալներն ու մեղքերը չընդունելով՝ ՔՊ-ական իշխանությունը ևս մեկ անգամ ցուցադրում է քաղաքական ու բարոյական անպատասխանատվություն, ինչպես նաև ռազմավարական ու ռազմական հարցերում լիակատար անգրագիտություն։ Փաշինյանի և փաշինյանականների այսպիսի վարքագիծը վաղուց արդեն որևէ մեկին չպետք է զարմացնի։ Դավաճանը դավաճանություն է անում»,- գրել է Ա. Այվազյանը։


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը