««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի դեմ իշխանության յուրացման առիթով հարուցված քրեական գործով։
Առաջիկայում պաշտպանական կողմերին կկանչեն կոմիտե եւ կհայտնեն նախաքննության ավարտի եւ գործը դատարան ուղարկելու մասին։Նշենք, որ քրեական գործով անցնող մեղադրյալների կալանքը օրերս դարձյալ երկարաձգվեց։
Հիշեցնենք, որ Գասպարյանը մեղադրվում է մի քանի Արցախցի անձանց հետ նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու համար: Քրեական հետապնդում էր հարուցվել 7 անձի նկատմամբ:
Նրանցից 3-ը կալանավորվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. վերջիններիս որոնում են արդեն շուրջ 5 ամիս»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի. Ռեզա Փահլավին կիսվել է Իրանի ապագայի տեսլականով