Ինչի՞ց են «մոլոքոր» ընկնում ադրբեջանական ու թուրքական քարոզչամեքենաները
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ադրբեջանական ու հատկապես թուրքական լրատվամիջոցների, իսկ ավելի ճիշտ՝ քարոզչամիջոցների թեկուզ թռուցիկ դիտարկումը թույլ է տալիս ընդհանրացնել մի քանի հիմնական թեզեր: Հպանցիկ արժե հիշեցնել, որ թշնամական քարոզչամիջոցների ճնշող մեծամասնությունը պետական «գաղափարախոսության» ու «գծերի մեջ» են: Այսինքն, տվյալ դեպքում խոսքը ոչ միայն զուտ քարոզչության մասին է, այլ դրանցում թուրքական ու ադրբեջանական իշխող շրջանակների ռեալ մոտեցումների արտացոլման:
Թուրքադրբեջանական քարոզչության ընդհանրական թեզերից առաջինն այն է, որ իրենք Հայաստանից ունեն պահանջներ, Հայաստանի հետ «հարաբերություններում» ունեն պայմաններ, իսկ դրանք կատարելու առումով Փաշինյանն ու նրա իշխանությունը պարզապես իդեալական են, որից ավել ին թուրք-ադրբեջանական տանդեմը չէր էլ կարող երազել: Մի խոսքով, թուրքական քարոզչությունը բավականին օբյեկտիվ է գնահատում իրավիճակը այդ տեսանկյունից՝ նկատելով, որ Փաշինյանը և նրա իշխանությունը համահունչ են գործում իրենց պահանջներին ու այդքանով ձեռնտու են:
Հիմնականը, ինչ անհանգստացնում է թուրքական ու ադրբեջանական քարոզչամեքենային, այն է, որ Փաշինյանին «խանգարողներ չլինեն», Փաշինյանի «թանին թթու ասող չլինի»: Դա, իրենց ընկալմամբ, ամենից կարևորն է:
Այստեղից էլ արտածվում է դրանց մյուս թեզը, այսպես կոչված՝ «ռևանշիստների» մասին: Ըստ այնմ, «ռևանշիստ» են բնորոշվում բոլոր այն հայերը, այն գործիչները, քաղաքական ուժերը, որոնք Փաշինյանի «թուրքական քայլերգին» համընթաց չեն:
Առանձնահատուկ ուշադրություն է գրավում այն, որ հատկապես թուրքական քարոզչամիջոցները բավականին կենտրոնացած են Ռոբերտ Քոչարյանի վրա: Սա իսկապես բնութագրական է. մարդն արդեն 17 տարի է, ինչ իշխանության ղեկին չէ, բայց թուրքական մամուլը, քարոզչամեքենան նրա դեմ կռիվ են տալիս, ստեղնաշարն ու միկրոֆոններն առած՝ պայքարում են Քոչարյանի ստվերի դեմ, նշում են, որ նա անզիջում է, նրա հետ հնարավոր չէ պայմանավորվել և այլն:
Ինչ վերաբերում է «ռևանշիզմի» թուրք-ադրբեջանական տեսությանը, ապա այն շրջանառող քարոզչության հիմնական փորացավն այն է, որ «իրենց» Փաշինյանին հանկարծ ձեռք չտան, հանկարծ Հայաստանում իշխանություն չփոխվի, մանավանդ՝ հանկարծ ազգային, «չզիջող» ուժեր չգան իշխանության:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել