Շունչը պահած սպասում են Ռուսաստանի արձագանքին
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխող խմբակցությունում ստվար զանգված պայքարում էր, որ Եվրաքվեի հեղինակած նախագծի ընդունումը խորհրդարանի կողմից հետաձգվի, որպեսզի իշխանությունները վերջնականապես ծանրութեթեւ անեն ռիսկերը, սակայն Նիկոլ Փաշինյանն անդրդվելի է եւ նախագիծը ընդգրկվել է փետրվարի 11-ին մեկնարկող հերթկան նիստերի օրակարգում:
Իսկ շաբաթվա վերջին, կամ երկուշաբթի էլ ՔՊ–ում սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը, երբ վարչապետը ինստրուկտաժ կանի ուսապարկերին, թե հրապարակային ինչ հայտարարություներով պետք է արդարացնեն գործընթացը, ինչ խոսեն և այլն:
Բանն այն է, որ ՔՊ–ում մտահոգություններ կան, որ Հայաստանը` ԵՄ–ին անդամակցելու հայտի մասին նախագծի ընդունումից հետո տնտեսական լրջագույն խնդիրներ է ունենալու` ՌԴ-ն կարող է դնել մինչեւ անգամ Հայաստանը ԵԱՏՄ-ից հեռացնելու հարցը, ինչը կարող է ծանր հարված հասցնել ՀՀ տնտեսությանը: Այս մասին ամիսներ առաջ ՔՊ-ն փակ ֆորմատով պարբերական քննարկումներ է ունեցել Փաշինյանի եւ կառավարության այլ ներկայացուցիչների հետ, եւ ռիսկերը գնահատելով որոշել են ԵՄ անդամության հայտի մասին առայժմ մոռանալ։
Սակայն շատերի համար անակնկալ կերպով Փաշինյանը միանձնյա որոշումով կանաչ լույս վառեց ԵՄ գնալու ճանապարհի առաջ, չնայած որ մինչ այդ հայտարարում էր, թե մեզ այնտեղ չեն սպասում։ Իսկ ասուլիսում էլ իր վտանգավոր որոշումը գցեց ժողովրդի գրպանը, թե ընդառաջ են գնացել հազարավոր քաղաքացիների ցանկությանը, որոնք ստորագրահավաքով տվել են համաձայնություն, որ Հայաստանը բռնի եվրոպականացման ուղին»:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել