Գնառաջարկ է ներկայացրել մեկ ընկերություն՝ «Լոռշին» ՍՊԸ-ն։«Լոռշին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2023 թվականի հունվարին՝ նշված մրցույթում հաղթելուց կես տարի առաջ։
Այս ընկերության հիմնադիրը և միակ սեփականատերը Վահագն Պապիկյանն է՝ Լոռի Բերդի համայնքապետի առաջին տեղակալ Վահրամ Պապիկյանի եղբայրը։ Վահրամ Պապիկյանը նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռի Բերդի տարածքային խորհրդի նախագահն է։Ի դեպ, Վահագն և Վահրամ Պապիկյանները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգականներն են։Համայնքապետի առաջին տեղակալի եղբորը պատկանող ընկերության հետ 2023-ի օգոստոսի 1-ին կնքված պայմանագրի ընդհանուր գումարը 21 մլն 304 հազար դրամ է։ Պայմանագրի կնքումից հետո այն փոփոխվել է երկու անգամ։
Առաջին անգամ վերանայվել է գումարի վճարման ժամանակացույցը, երկրորդ անգամ աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով։Լոռի Բերդ խոշորացված համայնքը ձևավորվել է 2017 թվականին։ Համայնքն իր կազմում ներառում է 8 բնակավայր՝ Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ, Հովնանաձոր և Լոռի Բերդ։ Վերջինս համայնքի կենտրոնն է։«Հետքը» զրուցեց Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի հետ։
Ներսիսյանն ասաց, որ այս գործարքում շահերի բախում չի տեսնում, և այն փաստը, որ հաղթած ընկերության սեփանակատերն իր առաջին տեղակալի եղբայրն է, որևէ ազդեցություն չի ունեցել «Լոռշին» ՍՊԸ-ի մրցույթում հաղթելու գործում։
«Վահագն Պապիկյանը նույնիսկ Հայաստանում չի ապրում, եղբոր հետ էլ կապ չունի, իրենք առանձին են ապրում»,- հավելեց համայնքապետը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել