«Երեկ առավոտյան «Երեւան ավտոբուս» ՓԲԸ տնօրինությունից վարորդներին հերթական անգամ խիստ հրահանգ են իջեցրել՝ բոլոր այն վարորդները, ովքեր չեն ընդվզի թանկացումը բոյկոտող քաղաքացիների դեմ, չեն պարտադրի, որ վճարեն թանկացված գնով եւ կընդունեն 100 դրամանոցները, ամսվա վերջում աշխատավարձ չեն ստանա։
Տրանսպորտի ուղեվարձի բոյկոտի գործընթացը, հավանաբար, տալիս է իր արդյունքը, եւ քաղաքային իշխանությունները հավաքագրումների հետ կապված խնդիրներ ունեն, դրա համար են անցել նման խիստ սանկցիաների։Ի դեպ, երեկ համացանցում եւ լրատվամիջոցներում տարածված տեսանյութերից էլ ակնհայտ դարձավ, որ վարորդները սկսել են ավելի ագրեսիվ պահվածք դրսեւորել։
49 համարի ավտոբուսի վարորդը մետաղադրամը շպրտել է բոյկոտող կնոջ վրա, ինչին ի պատասխան՝ ավտոբուսի ուղեւորներից մի քանիսը վարորդին նույնկերպ են պատասխանել։Մեզ պատմեցին նաեւ, որ 3 համարի ավտոբուսի վարորդն էլ մետաղադրամը խփել է քաղաքացու ճակատին, որից հետո վեճ, քաշքշուկ է առաջացել Նոր Նորքի զանգվածում, եւ ավտոբուսի ուղեւորներն իջել են` այլ տրանսպորտ նստել։ Իշխանությունը քաղաքացիական բախումներ է հրահրում եւ փորձում է հարցը տեղափոխել վարորդների եւ քաղաքացիների տիրույթ»:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել