Հայտնի փաստաբանական գրասենյակի տնօրենի բնակարանից գողացել են 2 մլն 500 հազար դրամի ոսկյա զարդեր
Հունվարի 28-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակարաններից մեկի բնակիչ Ի. Ճ-ից, ով հայտնել է, որ նույն օրը մի քանի ժամվա ընթացքում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր բնակարանի 1-ին հարկի պատուհանը բացել են, մտել ներս և այնտեղից կատարել գողություն:
Դեպքի փաստով համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում «գողություն» հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախնական տեղեկություններով՝ բնակարանը պատկանում է Հայաստանում հայտնի «Ex Lége» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրենին, իսկ գողը կամ գողերը բնակարանից հափշտակել են մոտ 2 մլն 500 հազար դրամի ոսկյա զարդեր:


















































Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
«Ford Transit»-ը ընկել է կամրջից
20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել
Երեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնուն
Երևանի թիվ 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել