Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոր գործարքով Մասկի կարողությունը հասել է շուրջ 800 մլրդ դոլարի. Forbes Թրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս «Թրամփի երթուղի» ծրագրին. Թրամփի հատուկ բանագնաց Աբու Դաբիում ուժեղացվել են Ռուսաստանի դեսպանատան անվտանգության միջոցները Ավստրալիան պլանավորում են վաճառքի հանել տասնյակ ռազմական օբյեկտներ ԱՄՆ-ը կունենա հարյուր հազարավոր զինված անօդաչու թռչող սարքեր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին. Գալյան Կանադան միջուկային զենք ձեռք բերելու ծրագրեր չունի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև առևտրային կապերը կլինեն խաղաղության լավագույն երաշխիքը Գործազուրկ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ մոտավորապես կիսով չափ նվազել է. ԱՍՀ նախարար Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂ Երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում. Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը Գավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ

Նոր գործարքով Մասկի կարողությունը հասել է շուրջ 800 մլրդ դոլարի. ForbesԹրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս «Թրամփի երթուղի» ծրագրին. Թրամփի հատուկ բանագնացԱբու Դաբիում ուժեղացվել են Ռուսաստանի դեսպանատան անվտանգության միջոցները Ավստրալիան պլանավորում են վաճառքի հանել տասնյակ ռազմական օբյեկտներԱՄՆ-ը կունենա հարյուր հազարավոր զինված անօդաչու թռչող սարքերՍահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին. ԳալյանԿանադան միջուկային զենք ձեռք բերելու ծրագրեր չունիՄիացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև առևտրային կապերը կլինեն խաղաղության լավագույն երաշխիքըԳործազուրկ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ մոտավորապես կիսով չափ նվազել է. ԱՍՀ նախարարԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂԵրկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում. Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումըԳավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ«Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրին մասնակցելու հնարավորությունՀայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Տալլինի միջազգային մրցաշարումԸնդունվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի հայտերԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օտարերկրյա տեսալսողական ծրագրերի վերաբերյալ սահմանափակումներինՓաշինյանը և Ալիևը Աբու Դաբիում հանդիպումը շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափովԷստոնիան կալանել է բեռնատար նավ՝ ռուսաստանցի նավաստիներովՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներինՎուլֆն ու Էփշտեյնը դավադրություն են կազմակերպել իմ դեմ. ԹրամփԿոլումբիայի առաջնորդը Թրամփին է տրամադրել ամբողջ աշխարհում հետապնդվող թմրաբարոնների ցուցակըԴատախազությունը ներկայացնում է 2025 թվականին բացառիկ լիազորության շրջանակներում պետությանն ու համայնքներին վերադարձված անշարժ գույքերի ցանկը՝ ըստ մարզերիՍյունիքի մարզում ձյուն է տեղում Բուլինգի դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը ՆԳՆ Համայնքային ոստիկանության ուշադրության կենտրոնում (տեսանյութ)ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները տեղի կունենան Օմանում Փրկարարները Հրազդան քաղաքի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ կանխելով վտանգը (ֆոտոշարք)Վթարային ջրանջատում Մեղրի քաղաքումԱրարատի քրեական ոստիկանները Արմաշ գյուղի բնակչի տանը ապօրինի հրազեն են հայտնաբերվելԴատախազության հերթական հայցերը բավարարվել են. Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքինԱՄՆ-ում մասնակի շաթդաունը դադարեցվելու էԽանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ կան տուժածներՈստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը (տեսանյութ)ԱԺ պատվիրակությունը փետրվարի 18-21-ը Վիեննա կգործուղվիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ մի շարք հասցեներումՄԱԿ-ն առաջարկում է ներդնել կլիմայական հարկ հարստության վրաԹրամփը և Ուիթկոֆը քննարկում են Իրանի հարցըԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփի ու Կոլումբիայի նախագահի հանդիպումը եղել է բարեկամական և կառուցողականԱՄՆ ռազմական ուժերն իրանական ԱԹՍ են խոցելՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԼիբիայում սպանվել է Քադաֆիի որդինՎարչապետը Աբու Դաբիում էՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով«Սպառողի օգնական» հարթակը գործարկվել էԱնդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերինԷրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված մրցաշարի հաղթողՄարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումըՄԻԵԴ 2025-ի զեկույցը ՀՀ-ին առնչվող ուշագրավ տվյալներ է պարունակումՏեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակՆրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը
Մամուլ

Ժողովրդի գլխի տակ՝ «փափուկ բարձ»՝ լցված... քարերով

«Փաստ» օրաթերթը գրում է. Ի՞նչն է այսօր ներհայաստանյան օրակարգի առաջնային թեման։ Դե, ձվածեղ-հեծանիվ-փիլիսոփայություն «զբաղմունքները» չհաշված: Իշխանություններն օրակարգը շարունակում են «հյուսել» խաղաղության օրակարգի շրջանակներում, և նույնիսկ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրենց կարգախոսն էր դրա շրջանակներում՝ «Կա ապագա»։ Իսկ ապագայի լինելը կապվում է հենց խաղաղության օրակարգի հետ, որը, ըստ փաշինյանական «լապշաների», հնարավորություն է տալու խաղաղության դարաշրջան բացել, երբ տարածաշրջանային կոմունիկացիաները կբացվեն, առևտուր տեղի կունենա և Հայաստանը կինտեգրվի տարածաշրջանային նախագծերին ու տնտեսական զարգացման հնարավորություն կստանա։

Դրա շրջանակներում էլ Փաշինյանը փորձում է համոզել, թե ինչ ահռելի հնարավորություններ են մեր առաջ բացվում այդ դեպքում։ Ավելին՝ ՀՀ իշխանություններն այնքան մեծ համոզվածությամբ են տրամադրված խաղաղության պատկերացումներին, որ նույնիսկ առանձին ծրագիր են առաջ քաշում դրա հետ կապված, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»։ Այս ծրագիրն իրականություն կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն բացեն իրենց սահմանները, այլև ճանաչեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Հայաստանի իշխանություններն այս ծրագրի մասին նույնիսկ բուկլետներ են պատրաստել, ու այն ներկայացնում են Հայաստան այցելող տարբեր պաշտոնյաների, հյուրերի, զեկույցներ ու ելույթներ ունենում տարբեր ֆորումներում։ Վերջերս էլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հատուկ կենտրոնացավ «Խաղաղության խաչմերուկի» վրա՝ ներկայացնելով նաև դրան համապատասխան քարտեզը։

Սակայն մեկ էլ «հանկարծ» պարզվեց (իրականում միշտ էլ պարզ էր), որ այդ նախագիծն այլ պետությունների հետ քննարկելը գործնականում անիմաստ է ու ոչ մի հարց չի լուծում, եթե... Ադրբեջանի հետ բանակցությունների թեմա չի դարձել։ «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը, փաստորեն, այսքան ժամանակ միայն լրատվամիջոցների գլխագրեր է ապահովել, ուրիշ ոչինչ։ Ռեալ պոլիտիկի տեսանկյունից «Խաղաղության խաչմերուկի» ծրագիրը, ինչպես նաև խաղաղության հնարավոր երկկողմ պայմանագիրը Ադրբեջանի համար ոչինչ են։ Ալիևը բացահայտ ասում է, որ դրանք իր համար ուղղակի թղթի կտոր են, ու փորձում է անընդհատ զիջումներ կորզել։

Իսկ ՀՀ իշխանություններն էլ անընդհատ զիջումներ են կատարում։ Ադրբեջանն առաջ է քաշում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման, իսկ Փաշինյանը դեռևս խոսում է Հայաստանի 29,7 հազար քառ. մետր տարածքի մասին։ Հետո էլ հայտարարում է, թե իրական Հայաստանը խաղաղության իրենց օրակարգի հայեցակարգային, գաղափարական հիմքն է։

Պարզ չէ՞, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ու դրանով է պայմանավորված, որ առաջ են քաշվում նաև, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» մասին կեղծ թեզերը, որպեսզի դրա միջոցով հետագայում լեգիտիմացվեն Հայաստանի մյուս տարածքների վրա հարձակումները։

Բացի դրանից, Բաքվից պահանջ են դնում ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին, և ՀՀ իշխանություններն էլ արդեն ամենաբարձր մակարդակով Սահմանադրությունը փոխելու ուղերձներ են հղում հանրությանը։ Իսկ Փաշինյանն ավելի հեռուն է գնում՝ հայտարարելով, թե Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ Փաստացի, Փաշինյանը մարդկանց գլխի տակ փափուկ բարձ է դնում, թե շատ շուտով խաղաղության պայմանագիրը կկնքվի՝ հույս ունենալով, որ մի կողմից կկարողանա անընդհատ զիջումներ անելով մնալ իշխանության, իսկ մյուս կողմից՝ մեր հանրությանը թմրեցնել խաղաղության օրակարգով։

Այնինչ, ուղեղի մի փոքր նշույլ ունեցողին անգամ պարզ է, որ, միևնույնն է, ՀՀ իշխանություններն ինչքան շատ զիջումներ կատարեն, այնքան Ադրբեջանը շատ է պահանջելու: Խնդիրը դիմակայելու մասին է, որը պարտադիր չէ ունենա ռազմական լուծում, այլ կարող է լինել նաև դիվանագիտական հարթակում։ Սակայն այս երկու ուղղություններով էլ Փաշինյանի իշխանությունը ձախողում է... Միայն հանձնելն ու զիջելն է նրանց մոտ հիանալի ստացվում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում