Տիգրան Ավինյանը ոլորտը բարեփոխում է տապալումներով և թանկ գնով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը ամբողջ ուժով պատրաստվում է փետրվարի 1-ին մեկնարկող տրանսպորտի նոր համակարգի դեմ պայքարի ալիքին:
Փաստը մնում է փաստ, որ բողոքող, բոյկոտող և չվճարող քաղաքացիների ձայնը տեղ է հասել և քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անհայտ է, թե որերորդ անգամ, փոփոխության ենթարկեց տրանսպորտի վճարման նոր համակարգի պայմանները:
Հիշեցնենք որ նախկինում այս իշխանությունը, տրանսպորտի գնի դեմ պայքարելով, ընդդիմության դերն էր խաղում, իսկ այժմ ընդդիմությունից իշխանություն դարձածները տրանսպորտի գինը կրկնակի թանկացնում են ու ծաղրում պայքարողներին:
Օրինակ՝ Տիգրան Ավինյանի նախընտրական ելույթներում, երբ խոսվում էր տրանսպորտի բարելավման մասին, չէր ասվում, որ 100 դրամանոց գազելին փոխարինման եկած չինական մեքենաները պետք է աշխատեն թանկ փաթեթով։
Նույն ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում չեն դադարում զանգերը և բողոքները տրանսպորտի սակագնի բարձրացման, օգտագործման դժվարությունների մասին։
ՔՊ-ի քաղաքապետը ձախողել է տրանսպորտի նոր սակագնի ներդրման նախագիծը։
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին չի հաջողվում տրանսպորտային կոլապսից դուրս բերել համայն հայության մայրաքաղաքը: Մի կողմից բարեփոխման անվան տակ թանկացնում են ուղեվարձը, մյուս կողմից չեն կարողանում պատշաճ կազմակերպել տրանսպորտի աշխատանքը:
Երեւանի քաղաքացիների դժգոհությունները ի մի բերելով` առանձնացրել ենք հետեւյալ խնդիրները.
- Ավտոբուսների վարորդները անջատում են մեքենայի GPS համակարգը, և չի երևում օնլայն քարտեզը։ Արդյունքում` քաղաքացիները մնում են կանգառներում սպասելով։
2. Ուղևորները շարունակում են դժգոհել, որ երբ տերմինալներից փորձում են կտրոն գնել, սարքը գումարը քաշում է, իսկ կտրոններն այդպես էլ չի տալիս: - Միասնական տոմսային համակարգի 1 կտրոնը նախատեսված է 90 րոպեում սպառելու համար, և անհնար է այդքան սեղմ ժամանակում երթեւեկություն կազմակերպել: Իսկ մնացած փաթեթները մատչելի չեն Երևան եկող մարզային բնակչության համար։
- Կտրոնների վավերականությունը 4 օրով է, որը ուղղակի թալան են համարում երեւանցիները։ Մարդիկ գուցե հիվանդանում են և գնված տոմսերը չեն օգտագործում: Ստացվում է` վճարում են, տոմս գնում և 4 օր անց՝ դեն նետում դրանք:
- Իսկ ամենաբարդ խնդիրը վարորդների սակավ թիվն է, որի հետևանքով ավտոբուսները երթուղի դուրս չեն գալիս, մարդիկ մնում են կանգառներում։
Ահա այն արձանագրությունները, որոնք փաստում են Ավինյանի ձախողման և քաղաքի ոչ ճիշտ պլանավորման մասին»:


















































Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով
Չինաստանում արտադրված 45 տրոլեյբուսները շուտով կլինեն Երևանում
Վերազինվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն
Քաղաքապետը հանձնարարել է ինտենսիվ վերահսկողություն իրականացնել (տեսանյութ)
Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հատվածում ունենալու ենք բիզնես կենտրոն. Ավինյան
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել