Փաշինյանի աշխատակազմի հերթական դրամաշնորհը
168.am-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն իր հերթական կլորիկ դրամաշնորհն է տրամադրել՝ այս անգամ «Սպասարկում» ՊՈԱԿ-ին։ Ի դեպ, այս ՊՈԱԿ-ին խոշոր դրամաշնորհներ տալու ավանդույթը, ինչպես և վարչապետի աշխատակազմին ենթակա մի քանի այլ ՊՈԱԿ-ների դեպքում, սկիզբ է դրվել 2022 թվականից։
Այսպիսով, հերթական տարեկան դրամաշնորհի պայմանագիրը կնքվել է հունվարի 21-ին։ Ըստ պայմանագրի՝ ՊՈԱԿ-ը 467 միլիոն 478.300 դրամով (շուրջ 1 միլիոն 165.000 դոլարով) պետք է ապահովի ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրակցված շենքերի և այլ գույքի սպասարկումը։ Պայմանագրի տեխնիկական բնութագրից էլ տեղեկանում ենք՝ խոսքը սպասարկվող 8 տարածքի մասին է, այդ թվում՝ Կառավարական թիվ 1 տան, Կառավարական թիվ 3 տան 2-րդ հարկի, Բաղրամյան 24-ի, Բաղրամյան 26-ի ավտոպարկի և Աբովյան 9 հասցեի երկրորդ և երրորդ հարկերի և այլն։
Ի դեպ, այս պայմանագիրը պետգնումների էլեկտրոնային armeps համակարգում հանրայնացվել է վրիպակով․ պայմանագրում գումարի չափի մասին տեղեկությունը տառերով տարբերակում կրկնել է նախորդ տարվա դրամաշնորհի գումարի չափը՝ 486 միլիոն 956.800 դրամը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 17-ին էլ կնքված երեք պայմանագրերով աստղաբաշխական ամենամյա դրամաշնորհներ էին հատկացվել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հանրային տարբեր շրջանակներում առավել հայտնի է «Ֆեյքերի» ՊՈԱԿ անունով, և «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին, կամ, ինչպես ընդունված է ասել, կառավարական դաչաներին։
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրված առաջին դրամաշնորհի չափը կազմել է 16 միլիոն 500.000 դրամ, որը, ըստ պայմանագրի, նախատեսված է «Աջակցություն Սփյուռքի հայալեզու լրատվամիջոցներին» միջոցառման համար, երկրորդ՝ առավել խոշոր՝ 728 միլիոն 187.600 դրամ դրամաշնորհով էլ վարչապետի աշխատակազմը ՊՈԱԿ-ին պատվիրակել է «Հանրային իրազեկում, հասարակական-քաղաքագիտական հետազոտությունների իրականացում» միջոցառման ապահովումը։
Կառավարական դաչաներին այս տարի հատկացվել է 621 միլիոն 340.100 դրամի, կամ ավելի քան 1,5 միլիոն դոլարի չափով աջակցություն։ Գումարի շրջանակում, ըստ պայմանագրի, պետք է իրականացվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների և տարածքների շահագործումն ու սպասարկումը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ