Ինչո՞ւ հեռացան դատարանների նախագահները. Իշխանությունը փորձում է կառավարել համակարգը
Հրապարակ» թերթը գրում է. «Երկու դատարանների նախագահներ մի քանի օրվա տարբերությամբ հրաժարականի դիմում ներկայացրեցին․ հունվարի սկզբին Վարչական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց Արգիշտի Ղազարյանը, որը շարունակելու է պաշտոնավարել որպես դատավոր, նախօրեին էլ հրաժարականի դիմում ներկայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Ավագ Գաբրիելյանը։
Գաբրիելյանը երկար տարիներ է դատական համակարգում, դատավոր է 2009-ից։ Համակարգում խոսում են, որ հնաբնակ Գաբրիելյանի հրաժարականը ոչ պատահական է եղել, ոչ էլ «անմեղ» առիթով։ «Հրապարակ»-ին հասած տեղեկություններով՝ իշխանությունները նրա սեղանին են դրել Կոռուպցիոն բնույթի գործ, որում ինքն էլ է ներգրավված եղել։ Դատական համակարգի մեր աղբյուրն ասում է. Գաբրիելյանին ասել են՝ սուսուփուս դիմումդ գրի, գնա, ինչն էլ նա կատարել է։
Ինչ վերաբերում է Արգիշտի Ղազարյանի հրաժարականին, ապա այստեղ համակարգի «կառավարման» հարցն է եղել պատճառը։ Մեր նույն աղբյուրը փոխանցում է՝ Վարչական դատարանի նախագահ Ղազարյանը չի կարողացել դատավորներին «բռի մեջ» հավաքել, վերջիններս չեն կատարել վերեւից իջեցված հրամանները, չեն ենթարկվել ոչ իրեն, ոչ ԲԴԽ-ին, իսկ վերջինս վարչականի դատավորների վրա ազդեցությունն ապահովում է հենց դատարանի նախագահի միջոցով` իրականացնելով իշխանությունների հրահանգները։
Նրան էլ են առաջարկել՝ ինքնակամ դիմում գրի, ինչին Ղազարյանը համաձայնվել է, սակայն պայման է առաջ քաշել՝ գնում է նախահագի պաշտոնից, սակայն մնում է որպես դատավոր: Այդ պայմանը դատական իշխանությունն ընդունել է։
Մենք կապ հաստատեցինք Ավագ Գաբրիելյանի հետ` նրա հրաժարականի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու, նա ասաց, որ պատճառների մասին չի ուզում խոսել․ «Ինչ-որ կա պաշտոնական՝ այդքանը»։ Ինչ վերաբերում է կոռուպցիոն բնույթի գործին առնչվելուն նշեց․ «Ես նման տեղեկության չեմ տիրապետում»։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից