«Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի 6 ամիս. նախագիծ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2006 թ. հունվարի 12-ի N 73Ն որոշման մեջ: Ներկայում «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. մայիսի 18-ի N 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73-Ն որոշման N 2 հավելվածի 1032.01.5 դասիչով «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը միջնակարգ կրթության հիմքով 2 տարի է:
Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում ներքին գործերի նախարարության միասնական ուսումնական հաստատությունում ներդրվել է շարունակական կրթության մոդելը, որի հիմնական գաղափարն այն է, որ միջին մասնագիտական կրթություն ստանալու համար անձը պետք է ունենա արհեստավորի կրթություն: Իսկ արհեստավորի կրթությունն իր հերթին հանդիսանալու է բազային կրթություն՝ որպես ծառայության անցնելու անհրաժեշտ նախադրյալ:
Սա հաշվի առնելով՝ այլևս անհրաժեշտություն չի լինելու իրականացնելու գործող տևողությամբ միջին մասնագիտական կրթություն, քանի որ մի շարք բազային գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձևավորվելու են արհեստավորի կրթական ծրագրով: Բացի այդ, ավելի կարճ տևողությամբ միջին մասնագիտական կրթության ժամկետ սահմանելը թույլ կտա առավել օպերատիվ կերպով համալրել ոստիկանության համապատասխան պաշտոնները:
Նախագծով սահմանվում է միջին մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկանության սպա» որակավորման նոր ժամկետ՝ 1 տարի 6 ամիս: Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Այս նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի 1032.01.5 դասիչով «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը միջնակարգ կրթության հիմքով 2 տարվա փոխարեն սահմանել 1 տարի 6 ամիս ժամկետ:


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից