Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել
Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանն արձագանքել է Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզի դայակ Արևիկ Ալիխանյանի բողոքին, որը խնդրում էր դաստիարակ ընդունել, քանի որ միայնակ դժվարանում է խնամել մսուր խմբի 20 երեխայի: Նա այցելել է մանկապարտեզ և պահանջել դայակից աշխատանքից ազատման դիմում գրել: Այս մասին գրում է Հետքը:
«Հետքի» հոդվածի հրապարակումից հետո համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, նրա խորհրդական Նոննա Գրիգորյանը և համայնքապետարանի մեկ այլ աշխատակից մանկապարտեզում հանդիպել են Արևիկ Ալիխանյանին։ Վերջինիս պատմելով՝ Դավիթ Սարգսյանը հարցրել է՝ արդյոք Արևիկ Ալիխանյանը ճանաչում է իրեն։ Դրական պատասխան ստանալուց հետո Դավիթ Սարգսյանն Արևիկ Ալիխանյանին հրահանգել է աշխատանքից ազատման դիմում գրել։ Արևիկ Ալիխանյանը բացատրել է, որ իր պահանջն ընդամենը այն էր, որ խումբը նոր դաստիարակ ունենա, որ ինքը մենակ չլինի։
«Համայնքի ղեկավարն ասաց, որ ես իրավունք չունեմ դաստիարակ պահանջել։ Ասաց՝ էդ ուզում ես դաստիարակ գա, որ դու ազատ ժամանակ շատ ունենա՞ս: Ես չեմ հասկանում, եթե պիտի լինի դաստիարակ, ու ես պահանջում եմ, որ լինի էն, ինչ օրենքով է նախատեսված, ինչ-որ բա՞ն եմ խախտում»,- հարցնում է Արևիկ Ալիխանյանը։
Արևիկ Ալիխանյանի պատմելով՝ մանկապարտեզի տնօրեն Անահիտ Աղաջանյանը խնդրել է համայնքի ղեկավարին, որ հնարավորություն տան Արևիկ Ալիխանյանին աշխատել, բայց Դավիթ Սարգսյանն ասել է, որ մինչև ինքը վերադառնա համայնքապետարան, Արևիկ Ալիխանյանը պետք է իր դիմումն արդեն գրած լինի։
Արևիկ Ալիխանյանն աշխատանքից ազատման դիմում այդպես էլ չի գրել։ Ասում է, որ չի վախենում աշխատանքը կորցնել, քանի որ ոչ մի հակաօրինական քայլ չի արել։ Համայնքի ղեկավարը նույնպես, ինչպես տնօրենն ու խորհրդականը, հիշել է 2015 թվականին իր ստացած նկատողությունը։ Հետո ասել են, թե ծնողները բողոքել են՝ իբր թե Արևիկ Ալիխանյանը երեխաների նկատմամբ բռնություն է կիրառել։ Արևիկը հավաստիացնում է, որ նման բան երբեք չի արել, եթե բռնություն կիրառած լիներ, ապա նկատողություն կստանար, կամ գոնե ծնողներն այդ մասին կբողոքեին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ