Մենք բռնապետության ճանապարհին ենք. Հովիկ Աղազարյան
Արտահոսք մեր խմբակցությունում երբեք չի եղել. դա հորինել են որոշակի կուսակցական ֆունկցիոներներ՝ պատգամավորների ուսապարկիզացիան տեղ հասցնելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցությունից հեռացած ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Ես պատգամավոր եմ, 5 տարի, թողնում, գնում եմ իմ գործին, այն մյուսը պատգամավորը է յոթ տարի, էլի թողնում, գնում է իր գործին, իսկ լուրջ լրատվամիջոցների խմբագիրները տարիներով խմբագիրներ են, և իրենք քաղաքական պրոցեսները շատ ավելի լավ են հասկանում, քան այդ հինգ տարվա պատգամավորը:
Խմբակցությունը նիստ է անում, վերջում Հայկ Կոնջորյանը ելնում է մի թեթև ասում է՝ ինչ հարցեր է քննարկվել, լրագրողներն էլ մի հատ Աղազարյան Հովիկին են հարց տալիս, մի հատ էն մյուսին են հարց տալիս, խաչ ու փաչ հարցեր են տալիս, դրան ավելացնում են իրենց գիտելիքները, նյութ են գրում: 10 լրատվականից մեկի նյութը ավելի հաջող է լինում, ասում են՝ ահա, արտահոսք է եղել: Չկա այդպիսի բան, դա սարքած շինծու բան է»,-ասաց նա՝ նկատելով, որ արտահոսքի դեմ պայքարի լավագույն ձեւը թափանցիկությունն է:
Նա բնական համարեց, որ ՔՊ-ի ներսում խմորումներ ու տարաձայնություններ կան, քանի որ խոսքը մեծ թիմի մասին է. «Այդ խմորումները լինելու են, ուժեղանալու են: Թիմը չի կարող հեղափոխությունից հետո յոթ տարի լինել իշխանության և ամեն ինչ օքեյ լինի։ Այդպիսի բան չկա համաշխարհային պատմության մեջ։ Կամ մի 5-6 տարի հետո այդ իշխանությունը վերածվում բռնապետության, կամ իշխանությունը թողնում է: Հեղափոխական թիմը չի կարող իր ծրագրային դրույթները իրականացնի, որովհետև այդ ծրագրերը գրվել են էմոցիայի հսկայական շաղախով: Դրա համար ժողովուրդը հետընթաց պիտի ապրի, դրա համար դու էլ, որպեսզի ցույց տաս, որ դու ավելի լավ ես, քան մյուսները, սկսում ես նման բանեռր անել»,- ընդգծեց պատգամավորը:
Հարցին՝ հիմա իշխանությունն ավելի բռնապետակա՞ն է դարձել, հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Մենք այդ ճանապարհին ենք: Եթե մեզ հաջողվի, որ վարչապետը վերագնահատի որոշ բաներ, եւ այդ ճանապարհով չգնա, լավ կլինի, որովհետեւ Հայաստանի համար բռնապետությունը դա պետականության կորուստ է։
Եթե վարչապետը կանգնում է, ի լուր աշխարհի, ասում է՝ ես եմ խնդրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, որ հրաժարական տա, եթե Քյարամյանը կանգնում է Քյարամյանը ԱԺ ամբիոնից ասում է՝ մենք ՊԵԿ-ի մեր գործընկերների հետ նստեցինք, քննարկեցինք և որոշեցինք այսպես, այսինքն օրենք է մեկնաբանում, դա ի՞նչ է նշանակում։ Ոթե օրենքները պիտի մեկնաբանի քննչական կոմիտեի ղեկավարը, ո՞ր հիմարը ներդրում կանի այդ պետության մեջ, որ այդ հանգնի քննիչների ձեռքը, սկի դատարանը չի հասնում գործերը»:


















































Հովիկ Աղազարյանին վերագրվող 8 հազար դոլար կաշառքը դարձել է 8 հարյուր
Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին
Աղազարյանի սկանդալային գիրքը պատրաստ է
Աղազարյանի կաշառքի գործով անցնող Աշոտիկի ու Սլավիկի մասով դատարանը վճիռ է կայացրել
Ապե՛ր, ես տենց տղա չեմ, ուրիշ ձևի եմ, վարչապետ դառնալու. Հովիկ Աղազարյան
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները