«Քաղաքապետարանում Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ կատարած շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել։ Այսպիսով, դեռ նախորդ տարվա դեկտեմբերին պարզվեց, որ Տիգրան Ավինյանի` նոյեմբերին Լոս Անջելես մեկնելու մեկ VIP տոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ։Քաղաքապետի գլխավորած պատվիրակության 9 անդամների համար գնել են էկոնոմ դասի 8 ավիատոմս, իսկ քաղաքապետը բիզնես դասով էր մեկնել ԱՄՆ։
Տիգրան Ավինյանը չէր հերքել տեղեկությունը՝ գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարելով, որ ԱՄՆ գործուղումից հետո է իմացել արժեքները և ապշել է՝ գներն իմանալով։
Երևանի քաղաքապետն այդ ամենում իր աշխատակիցներին էր մեղադրել անպատասխանատվության համար, հրապարակավ հանձնարարել էր մանրամասն ուսումնասիրել կատարված գնման գործընթացը՝ պարզելու, թե ովքեր են պատասխանատու նշված ծախսերի համար, որպեսզի «հետևանքներ լինեն»։
Մինչ օրս, փաստացի, որևէ «հետևանք» չի եղել։ «Ժողովուրդ» օրաթերթին քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնեցին, որ դեռ ուսումնասիրություն է ընթանում։
Արդարության համար նշենք նաև, որ Տիգրան Ավինյանը սեփական միջոցներից փոխհատուցել է իր՝ Ամերիկա գործուղման ավիատոմսերի գումարը, որը կազմել էր 7 միլիոն 650 հազար դրամ»:


















































Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով
Չինաստանում արտադրված 45 տրոլեյբուսները շուտով կլինեն Երևանում
Վերազինվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն
Քաղաքապետը հանձնարարել է ինտենսիվ վերահսկողություն իրականացնել (տեսանյութ)
Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հատվածում ունենալու ենք բիզնես կենտրոն. Ավինյան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից