Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սիսիանի խաչմերուկից Կապան ճանապարհը փակ է կցորդով մեքենաների համար Իսպանիայի գավաթ․ Բարսելոնան հաղթեց Ալբասետեին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ Արսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչ Հայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդները Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործով Նամակագրություն COVID-19-ի մասին՝ համավարակից երեք տարի առաջ Նիդեռլանդների թագուհի Մաքսիման պետք է անցնի զինվորական պատրաստության ծրագիր Երկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար Հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով Հաստատ հրեշտակ չեմ. Իտալիայի վարչապետը՝ իր դեմքով հրեշտակի որմնանկարի մասին Նա այնքան հաճախ էր փորձում ինձ համոզել գնալ իր կղզին, որ վերջիվերջո, ես պարզապես արգելափակեցի նրան. Մասկ ԱՄՆ-ի վարչակազմը նոր հակառուսական պատժամիջոցներ է պատրաստել է. Bloomberg

Սիսիանի խաչմերուկից Կապան ճանապարհը փակ է կցորդով մեքենաների համարԻսպանիայի գավաթ․ Բարսելոնան հաղթեց Ալբասետեին՝ դուրս գալով կիսաեզրափակիչԱրսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչՀայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդներըՔննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործովՆամակագրություն COVID-19-ի մասին՝ համավարակից երեք տարի առաջՆիդեռլանդների թագուհի Մաքսիման պետք է անցնի զինվորական պատրաստության ծրագիրԵրկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համարՀունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակովՀաստատ հրեշտակ չեմ. Իտալիայի վարչապետը՝ իր դեմքով հրեշտակի որմնանկարի մասինՆա այնքան հաճախ էր փորձում ինձ համոզել գնալ իր կղզին, որ վերջիվերջո, ես պարզապես արգելափակեցի նրան. ՄասկԱՄՆ-ի վարչակազմը նոր հակառուսական պատժամիջոցներ է պատրաստել է. BloombergՔաղցկեղը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժելԱբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններըՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)ԱՄՆ բանակցում է կարևոր հանքային նյութերի մատակարարման ուղղությամբԱլկոհոլի օգտագործման մակարդակով հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը ստորին հորիզոնակններում է ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի վարձակալության պայմանագրերը սահմանված ընթացակարգերով կասեցվել են. Ռոմանոս ՊետրոսյանՄենք միակն ենք, ում օրենքով թույլատրվում է իրականացնել հարձակողական հաքերային գործողություններ. FEԱմերիկացի զինվորականների մի խումբ մեկնել է ՆիգերիաՀայ-թուրքական սահմանը կբացվի մարտին. Գարո ՓայլանՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետՀանցագործները հասանելիություն են ստացել տուժողների բանկային քարտերին, դուրս բերել դրանցում առկա գումարները, ձևակերպել վարկերԱռաջարկվում է բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոնՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներՑույցը դադարեցնելու համար ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներԱրդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Սրբուհի Գալյան (տեսանյութ)Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի քննարկել եկեղեցու և անկախության հռչակագրին առնչվող դրույթներըԱպօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ (ֆոտոշարք)Նոր գործարքով Մասկի կարողությունը հասել է շուրջ 800 մլրդ դոլարի. ForbesԹրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս «Թրամփի երթուղի» ծրագրին. Թրամփի հատուկ բանագնացԱբու Դաբիում ուժեղացվել են Ռուսաստանի դեսպանատան անվտանգության միջոցները Ավստրալիան պլանավորում են վաճառքի հանել տասնյակ ռազմական օբյեկտներԱՄՆ-ը կունենա հարյուր հազարավոր զինված անօդաչու թռչող սարքերՍահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին. ԳալյանԿանադան միջուկային զենք ձեռք բերելու ծրագրեր չունիՄիացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև առևտրային կապերը կլինեն խաղաղության լավագույն երաշխիքըԳործազուրկ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ մոտավորապես կիսով չափ նվազել է. ԱՍՀ նախարարԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂԵրկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում. Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումըԳավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ«Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրին մասնակցելու հնարավորությունՀայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Տալլինի միջազգային մրցաշարումԸնդունվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի հայտերԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օտարերկրյա տեսալսողական ծրագրերի վերաբերյալ սահմանափակումներինՓաշինյանը և Ալիևը Աբու Դաբիում հանդիպումը շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափովԷստոնիան կալանել է բեռնատար նավ՝ ռուսաստանցի նավաստիներովՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներինՎուլֆն ու Էփշտեյնը դավադրություն են կազմակերպել իմ դեմ. Թրամփ
Թոփ-լուրեր

Ինչքան է լինելու տրանսպորտի գինը․ Մանրամասներ

 

Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ: Այս մասին գրառում է կատարել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Քան որ շատ եմ տեսնում կարծիքներ, թե ինչու եք այսքան բարդացնում, բոլորի համար դարձրեք 150 դրամ, ապա պետք է հաշվի առնել, որ այդ դեպքում կստացվեր, որ օրինակ օրը 4 անգամ երթևեկող քաղաքացին վճարելու էր ամսական 13.200 դրամ իսկ մեր առաջարկած տարբերակով կվճարի 8.800 դրամ:
 
Հիմա եկեք հասկանանք, թե ինչպես է սակագինը թվաբանական միջինում լինում 150.5 դրամ և ոչ թե 300:
 
Քանի որ շատերը պնդում են, թե ինչու եք միասնական տոմսային համակարգում շաբաթ և կիրակի օրերը հաշվում մարդիկ այդ օրը տանն են, ուզում եմ Ձեզ ներկայացնել հետևյալ վիճակագրությունը`
 
Շաբաթ օրը ավտոբուսից և մետրոյից միասին վերցրած միջինում օգտվում է 245.000 ուղևոր, մի փոքր պակաս էլ կիրակի օրերին, ընդունենք այն կանխավարկածը, որ մարդը եթե գնում է A-B կետ ապա պետք է վերադառնա, այդ դեպքում ստանում ենք միջինում 122.500 մարդ: Հիմա, ովքե՞ր են ուրեմն այս մարդիկ և ինչու պետք է շաբաթ և կիրակի օրերը չհաշվել, այն կարելի էր չհաշվել եթե այդ թիվը լիներ օրինակ 20.000 մարդ:
 
Հիմա. աշխատանքային օրերին միջինում դեռևս արձանագրվում է 440.000 ուղևոր (մետրո+ավտոբուս) այն 122.500 մարդիկ նույն 440.000 ուղևորությունների 220.000 մարդկանց թվի մեջ են մտնում:
 
Այսինքն ստացվում է, որ շաբաթ և կիրակի օրերին ընդհանուր առմամբ մարդիկ 2 անգամ նվազ են օգտվում հանրային տրանսպորտից, քան աշխատանքային օրերին:
 
Ի՞նչ է ստացվում այս դեպքում
Աշխատանքային օրեր ամսում՝ 22 օր:
Ոչ աշխատանքային օրեր ամսում՝ 8 օր:
Աշխատանքային օրերի ուղևորությունների քանակ՝ 2 ուղևորություն օրվա ընթացքում:
 
Ոչ աշխատանքային օրերի ուղևորությունները՝ 2 անգամ պակաս, այսինքն՝ 2-ը բաժանած 2 = 1 ուղևորություն ոչ աշխատանքային օրվա ընթացքում։
 
Ամսվա ընթացքում ընդհանուր ուղևորությունների քանակ.
Աշխատանքային օրերի համար.
22 x 2 = 44 ուղևորություն:
 
Ոչ աշխատանքային օրերի համար.
8 x 1 = 8 ուղևորություն:
 
Ընդհանուր ամսվա ընթացքում.
44 + 8 = 52 ուղևորություն:
 
Ստացվում է, որ հաշվի առնելով հանգստյան օրերի ավելի ցածր ինտենսիվությունը, մեկ ուղևորության միջին արժեքը ամսական փաթեթը գնելու դեպքում 8.800-ը բաժանած 52 = 169 դրամ:
 
Դեպք 1. Նշված տրամաբանությամբ ստացվում է, որ աշխատանքային օրերին 220,000 մարդկանց կեսից ավելին 122,500 մարդ օգտվում է տրանսպորտից 52 անգամ ամսվա ընթացքում հետևաբար ստացվում է, որ միջինում հանրային տրանսպորտից օգտվողների 55.7%-ի համար ուղեվարձը կկազմի ոչ ավելի, քան 169 դրամը։
 
Թոշակառուների դեպքում`118 դրամ
Ուսանողի դեպքում` 144 դրամ
Դպրոցականի դեպքում` 135 դրամ:
 
Իսկ եթե մարդն օգտվում է օրվա մեջ 3 կամ 4 անգամ ապա նույն բանաձևով համապատասխանաբար կլինի`
Դեպք 2. 3 անգամի դեպքում` 113 դրամ
Թոշակառուն` 79 դրամ
Ուսանող` 96 դրամ
Դպրոցական` 90 դրամ
Դեպք 3. 4 անգամի դեպքում` 84 դրամ
Թոշակառուն` 59 դրամ
Ուսանողը`71 դրամ
Դպրոցականը` 67 դրամ
 
Կարևոր է նշել նաև, որ արտոնյալ խմբերի ներկայացուցիչների թիվը կազմում է մոտ 600.000 և եթե նույնիսկ այդ թվի մեջ լինեն մարդիկ ովքեր միաժամանակ երկու տարբեր արտոնյալ խմբերի անդամ են, ապա այդ թիվը չի լինելու այնքան մեծ, որ էական ազդեցություն ունենա, հետևաբար բավականին մեծ թիվ են կազմելու 169 դրամից նվազ սակագներով օգտվողները:
 
Հաշվի առնելով արտոնյալների մեծ թիվը կարելի է կանխատեսել, որ միջինում ուղևորների 50%-ը օգտվելու է արտոնություններից և ընդհանուր օգտվողների միջին գինը հասկանալու համար վերցնում ենք
Դեպք 2-րդը 118+143+135=396/3=132 դրամ
մյուս 50%-ը օգտվում է 169 դրամով
132+169=301/2=150 դրամ
 
Ստացվում է, որ տրանսպորտի սակագինը, որպես թվաբանական միջին լինելու է 150.5 դրամ, որոշների մոտ կարող է լինել 150.5-ից ավել, որոշների մոտ պակաս։ Այստեղ կարող է հակափաստարկ հնչել, որ բոլորը ամսական փաթեթից չեն օգտվելու և շատերը կգնեն 10 անգամյան, բայց այդտեղ էլ կա մեկ այլ հակափաստարկ, որ կլինեն նաև երեք ամսվա փաթեթ գնողներ, որտեղ մեկ ուղևորության արժեքը միջինում ավելի մատչելի է, քան ամսական փաթեթի դեպքում և դրանց բալանսավորման արդյունքում հնարավոր է նորից միջին գինը կազմի 150.5 դրամ, հետևաբար այս բանաձևով հաշվարկ հնարավոր կլինի անել մի քանի ամիս անց, երբ կունենանք վիճակագրություն, թե որ փաթեթից քանի մարդ է օգտվել և, որ արտոնյալ խումբը որքան է կազմում:
 
Այս հաշվարկի մեջ դեռևս չկան տրոլեյբուսից օգտվողների և անվճար օգտվողների թվերը: Հաշվարկը կարելի է իրականացնել ավելի խորը տվյալների հենքի վրա: Այդ դեպքում կամ առաջիկա ամիսների նոր համակարգի պայմաններում հնարավոր է որոշակի ուղևորների թվի աճ լինի, բայց այդ ցուցանիշների փոփոխությունները ընդամենը մի քանի դրամի տաբերություն կարող են տալ, և ոչ ավել: Սա հատուկ նշում եմ, որպեսզի ընդդիմության կամ լրատվամիջոցների կողմից առաջ չքաշվի որևէ ոչ էական փաստարկ և փորձ արվի դրանով կասկածի տակ դնել վերոնշյալ տրամաբանությունը: Հաշվարկը պարզ տվյալների վրա է հիմնված, որպեսզի քաղաքացիների համար հնարավորինս պարզ լինի, թե ինչպես պետք է կոտրել 300 դրամի կեղծ թեզը:
 
Բնականաբար, այս հաշվարկին կարող են առաջ քաշվել անհատական դեպքեր կամ ավելի քիչ օգտվողների դեպքերը: Այդ դեպքում էլ ունենք 2,100 դրամանոց փաթեթը, որը գործում է 30 օրում 10 ուղևորության հնարավորությամբ: Թոշակառուների համար արժե 1,470 դրամ, այսինքն` մեկ ուղևորությունը` 147 դրամ:
 
Հանրային տրանսպորտը, այո, թանկանում է, քանի որ փոխվել է ամբողջ շարժակազմը, և պետք է այսօր ձևավորվի այն ֆինանսկան համակարգը, որը կապահովի առաջիկա 10 տարիներին կայուն տրանսպորտ ունենալու և հետագայում այն թարմացնելու հարցը:
 
Կա՞ն դեռևս խնդիրներ, այո դրանք բազմաթիվ են, զորօրինակ 44 երթուղու ինտենսիվությունը և նման շատ օրինակներ, դրանց ուղղությամբ ամեն օր տարվում են աշխատանքներ»,-նշել է Գալջյանը։