Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով:
Ավելին, վերջին շրջանում նախընտրական տրամաբանության մեջ Փաշինյանը որոշ նկարներ կամ տեսահոլովակներ է հրապարակում տարբեր ճանապարհներից՝ «ինչպես և խոստացել էի» հեշթեգի ներքո:
Սակայն պարզվում է նույնիսկ ճանապարհ վերանորոգելու, այլ կերպ ասած՝ ասֆալտի հարցում են այս իշխանությունները ձախողվել:
Անընդհատ տեղեկություններ են հրապարակվում ասֆալտի խայտառակ որակի, կարճ ժամանակում քանդված ճանապարհների, տրված խոստումների չկատարման և այլնի մասին:
Օրինակ՝ 2024 թվականի մայիսի 27-ի ջրհեղեղից վնասվել էին միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի բազմաթիվ հատվածներ։ Ի պատասխան լրագրող Ոսկան Սարգսյանի հարցման, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հայտնել է, որ ճանապարհի վնասված հատվածները կվերականգնվեն 2025 թվականի առաջին կիսամյակում, իսկ Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին՝ «Գետափ» ռեստորանային համալիրի մոտ ճանապարհի քանդված եզրը կվերականգնվի մինչև 2024 թվականի ավարտ։ 2024 թվականն ավարտվեց, սակայն այդ հատվածի նորոգումն այդպես էլ չավարտվեց:
Հաջորդը. սոցցանցերի օգտատերերը գրում են, որ դեկտեմբերի 22-ին Վանաձոր-Ալավերդի Մ6 մայրուղու 42-րդ կիլոմետրում՝ Թումանյանից մոտավորապես 7-8 կիլոմետր դեպի Ալավերդի, մայրուղուց մի նեղ հատված պոկվել է ու թափվել ձորը:
Դրանից ավելի քան երկու շաբաթ անց էլ՝ հունվարի 6-ի դրությամբ, ինչպես տեղացիներն են վկայում, ճանապարհի այդ հատվածում ոչինչ չէր արվել, միայն պարեկային մեքենան էր հերթապահում:


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք